Последние новости

Ռոբերտ Քոչարյան․ Պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ Անկախության տոնի առթիվ: Ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի արցախցիներ,

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Արցախահայությունը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներում կարողանում է համախմբել ուժերը, կենտրոնանալ և գրանցել պատմական հաղթանակներ։

Այսօր, ինչպես 31 տարի առաջ, պետք է անել հնարավորն ու անհնարինը՝ Արցախի անկախությունը պաշտպանելու համար»:

Yerevan Today

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ