Последние новости

ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով կմնան Զապորոժիեի ԱԷԿ-ում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարությունը մտադիր է մշտական ​​հիմունքներով իր երկու աշխատակիցներին թողնել Զապորոժիեի ատոմակայանում։ Այս մասին հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ողջունում է այդ որոշումը, քանի որ միջազգային ներկայությունը կօգնի լույս սփռել ԶԱԷԿ-ում ստեղծված իրավիճակի մասին բազմաթիվ շահարկումները:

Ուլյանովը մանրամասնել է, որ ՄԱԳԱՏԷ-ի վեց աշխատակիցներ մի քանի օր կմնան կայանում՝ իրավիճակը գնահատելու համար։

«Նրանց առջև զուտ տեխնիկական խնդիրներ են դրված, նրանք, իրենց կարգավիճակից ելնելով, չեն կարող քաղաքական եզրակացություններ անել, այլ պետք է գնահատեն իրավիճակը միջուկային անվտանգության ոլորտում և կայանում գտնվող միջուկային նյութի գույքագրում կատարեն»,- պատմել է պաշտոնական ներկայացուցիչը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ