Ռուբեն Վարդանյան․ Խաղաղության պայմանագիրն ընդամենը թուղթ է
Մենք պատերազմի ժամանակ չենք պարտվում։ Մենք պարտվում ենք միայն այն ժամանակ, երբ ինքներս ենք սկսում մեզ պարտված համարել։ Այս մասին սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հայազգի գործարար, սոցիալական ձեռներեց, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
Նա կոչ արեց հայրենակիցներին չընկրկել և պահպանել հույսը։
«Երբ մարդը հույս չունի, նա այլևս ի վիճակի չէ որևէ բան փոխել... Շատ կարևոր է, երբ հավատում ես սեփական ապագային, երբ հավատում ես, որ երեխադ քեզնից լավ է ապրելու։ Այդ դեպքում դու պատրաստ կլինես գնալ անել ամեն ինչի»,- ասաց Վարդանյանը։
Իսկ խաղաղության պայմանագիրը, ըստ գործարարի, ընդամենը թուղթ է.
«Այն ոչինչ չարժե, եթե դու թույլ ես։ Այդ թուղթը ոչ մի անվտանգություն չի ապահովի: Այդպիսի համաձայնագրերը շատ երկրների չեն օգնել։ Դրանց թվում կան նաև ամենաուժեղները... Ես հավատում եմ, որ խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ հասկանան, որ նոր պատերազմն իրենց համար վերջինն է լինելու»,- պարզաբանեց Վարդանյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.