Վանում ոչնչացման եզրին է 1600 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցին
Թուրքիայի «Ժողովուդրների դեմոկրատական» կուսակցությունից ընտրված մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն այս օրերին Վանի նահանգում ծանոթացել է հայկական եկեղեցիների, վանքերի և այլ պատմական ու կրոնական հուշարձանների վիճակին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Փայլանը այցելել է նաև Վան նահանգի Բաշքալե շրջանում գտնվող Սուրբ Բարդուղիմեոս հայկական վանք, որը գտնվում է կիսաքանդ վիճակում:
«Վանքը ամբողջությամբ քանդված վիճակում է: Պահպանվել է մուտքի դռան կամարը, սակայն գմբեթը ավերված վիճակում է: Այս վանքը 1600 տարի կանգուն էր, սակայն վերջին 100 տարվա ընթացքում ոչնչացվեց, լքվեց և այժմ միտումնավոր ոչնչացվում է: Այստեղից դիմում եմ Թուրքիայի մշակույթի նախարարությանը: Ի՞նչ եք կարծում, այս վանքի ոչնչացումից ի՞նչ շահ կա: Ի՞նչ եք մտածում, Թուրքիան շահելո՞ւ է, թե՞ կորցնելու է այս վանքի ոչնչացումից»,- լրատվամիջոցների հետ զրույցում ասել է նա:
Ըստ ավանդության վանքը 1-ին դարում հիմնադրել է Սանատրուկ թագավորը Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանի վրա: Վանքը հիշատակվում է 13-րդ դարից։
Միջնադարում վանքը եղել է Աղբակ գավառի առաջնորդանիստ։ Վանքի եկեղեցին 13-րդ դարում կառուցվել է հնագույն բազիլիկի հիմքի վրա:
1915-1916 թվականներին վանքն անցել է թուրք զինվորականների վերահսկողության տակ: 1990-ական թվականներից օգտագործվել է որպես հատուկ զորամասի հենակետ։ Վանական համալիրը մեծապես տուժել է 1966 թվականի երկրաշարժից։ Եկեղեցու գմբեթը կանգուն է եղել մինչև 1960-ական թվականները, սակայն դրանից հետո ամբողջ կառույցը աստիճանաբար փլուզվել է, և գմբեթից ոչինչ չի մնացել։
Բաշքալե շրջանում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություն իրականացնելու հիմնավորմամբ 31 տարի առաջ տեղակայվել էր Թուրքիայի ԶՈՒ հրամանատարության տակ գտնվող երրորդ սահմանային գումարտակի անձնակազմը: Թուրք-քրդական կարգավորման գործընթացի կապակցությամբ զորքերը այս տարածքից դուրս են բերվել և թուրքական իշխանությունները խոստացել էին վերականգնել եկեղեցին, սակայն մինչ այժմ աշխատանքներ չեն իրականացվել:
Armenia Today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: