Իշխան Սաղաթելյան. ԱԺ-ում վարչապետի պաշտոնանկության համար անհրաժեշտ է 54 ձայն
Այս իշխանություններին հեռացնելու համար կա երկու ճանապարհ՝ հրաժարական և պաշտոնանկություն խորհրդարանի միջոցով, և այս ճանապարհով հաջողության կարող ենք հասնել բացառությամբ մի դեպքում համաժողովրդական լայն ճնշման միջոցով, այս մասին Երևանի Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ որպեսզի ԱԺ–ում վարչապետի հրաժարականի գործընթացը մտնի շրջանառության մեջ անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի քվեն՝ 36 ստորագրություն։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները դե ֆակտո ունեն 35 մանդատ։ Խորհրդարանում բուն պաշտոնանկության համար անհրաժեշտ է 50+1% ձայն, այսինքն՝ 54 պատգամավորի ձայն։
Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ պաշտոնանկության համար անհրաժեշտ է Սահմանադրությամբ նախատեսված երկու պայման՝ իրավաքաղաքական հիմքեր և վարչապետի թեկնածու։ «Իրավաքաղաքական հիմքերը ակնհայտ են»,–ասաց նա՝ հավելելով, որ ցանկացած նորմալ երկրում այս հիմքերը բավարար կլինեին վարչապետի պաշտոնանկության համար։ Սաղաթելյանն ասաց, որ վարչապետի պաշտոնանկության գործընթացը պետք է սկսել հնարավորինս շուտ, բայց ճիշտ ժամանակին, որպեսզի արդյունավետ լինի։
«Երբ մենք 36 ստորագրությունն ապահովենք, գործընթացը տևելու է 48-72 ժամ։ Այդ 72 ժամում մեզ անհրաժեշտ են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ 24-ժամյա ռեժիմով։ Ընդամենը 72 ժամ։ Եվ մենք այդ երեք օրվա ընթացքում ժողովրդի կամքը թելադրելով, ժողովրդի թեկնածուին ներկայացնելով միասին հեռացնելու ենք այս իշխանությանը»,– ասաց նա և հավելեց, որ գործընթացը չեն սկսելու զուտ սկսելու համար, քանի որ եթե հաջողության չհասնեն, ապա այդ գործիքակազմից օգտվել կկարողանան վեց ամիս հետո միայն։
Վաղն առավոտվանից սկսում ենք նախաձեռնություն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին, վերլուծաբաններին, փորձագետներին, մտավորականներին, բոլոր կարող մարդկանց հետ սկսում ենք խորհրդակցություններ՝ 2 հիմնական ուղղությամբ՝ «Հայաստանը Նիկոլից հետո» զարգացման ծրագիր և շարժումն ավելի ընդլայնելու ուժ տալու իմաստով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 09:56
Американские исследователи из Канзасского университета пришли к неожиданным выводам о восприятии времени в зрелом возрасте. В научном журнале Personality and Social Psychology Bulletin (PSPB) были опубликованы результаты масштабного исследования, в котором участвовали 2500 человек. Анализ ответов показал: ощущение, что время ускоряется с возрастом, не связано с однообразием или рутиной. Ключевым фактором оказался личностный рост и насыщенность жизни.
-
2025-06-06 09:09
«В эти дни верховный лидер страны при поддержке своего ближайшего окружения пытается любой ценой сохранить в повестке искусственную антицерковную кампанию, которая останется в нашей новейшей истории как очередной позорный эпизод правления этой власти». Об этом написал иерей Абраам Мартиросян.
-
2025-06-06 09:04
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.
-
2025-06-06 09:03
Российский военный эксперт Константин Сивков прокомментировал Alpha News антироссийские шаги президента Азербайджана Ильхама Алиева и новые заявления Баку о «Западном Азербайджане». По мнению эксперта, антироссийские действия Азербайджана продиктованы мощнейшим давлением со стороны Запада.