ԱԷՄԳ-ի տնօրենն անհանգստություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի ամբողջականության հետ կապված
Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության համակարգերի մեծ մասը համեմատաբար լավ է աշխատում, ասել է Ատոմային էնեևգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Բայց ատոմային էլեկտրակայանի ամբողջականությունն անհանգստացնող է։ Նա նշել է, որ ԱԷՄԳ-ի համար կարևոր է մշտական հիմունքներով առաքելության ներկայությունն ատոմակայանում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Զապորոժիեի ԱԷԿ-ի ամբողջականությունն անհանգստություն է առաջացնում ավելի ակտիվ մարտական գործողությունների ֆոնին»,- ասել է ԱԷՄԳ-ի ղեկավարը Վիեննայում կայացած մամուլի ասուլիսում։ Գործակալության վեց մասնագետ շարունակում է աշխատանքը Զապորոժիեի ԱԷԿ-ում, մշտական առաքելության կազմում, չորս փորձագետ կհեռանա ատոմակայանից հաջորդ շաբաթ, երկուսը կմնա երկար ժամանակ։
«Մեր վեց մասնագետները կմնան այնտեղ, որպեսզի շարունակեն աշխատանքը, որը մենք սկսել ենք երեկ»,- ասել է Գրոսին՝ նշելով, որ ԱԷՄԳ-ի առաքելությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում տեսել է այն ամենը, ինչ ցանկանում էր։
Զապորոժիեի ԱԷԿ-ը մարտի սկզբից գտնվում է ռուս զինվորականների հսկողության տակ։ ԶԼՄ-ները մշտապես տեղեկացնում են կայանի շուրջ տարածքի հրետակոծությունների մասին։ Ռուսաստանը և Ուկրաինան կատարվածի պատասխանատվությունը դնում են մեկը մյուսի վրա։ Օգոստոսին ԱԷՄԳ-ին հաջողվել է համաձայնեցնել առաքելության հարցը։
Առաքելությունը ատոմակայան է եկել սեպտեմբերի 1-ին։ Ռաֆայել Գրոսին և տեսուչների մի մասը մի քանի ժամ հետո հեռացել են կայանից։ Օգոստոսից կայանը քանիցս ենթարկվել է հրետակոծման։ Էներգոդարի ռուսամետ իշխանությունները հայտարարել են, որ տեսուչների այցից առաջ ուկրաինացի զինվորականները փորձել են դեսանտ իջեցնել ատոմակայանում, գրել է «Коммерсантъ»-ը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 09:08
На оборонной выставке в Стамбуле азербайджанские инженеры и производители представили целую линейку оружия и техники, которую разрабатывали в тесной связке с турецкими компаниями, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-28 09:08
После начала войны в Украине в 2022 году лидеры Европейского союза сделали ставку на Азербайджан как партнера в области энергетики, чтобы уменьшить зависимость от российского газа, пишет Русская служба ВВС. Критики говорят, что результатом стали масштабные репрессии в Азербайджане, а ЕС предал свои принципы, не решив проблем с газом.
-
2025-07-28 08:39
США и Европейский союз достигли договоренности по новой торговой сделке, в рамках которой будет установлена единая ставка пошлин на уровне 15%. Об этом заявил президент США Дональд Трамп по итогам встречи с председателем Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.
-
2025-07-28 08:37
Прихожане армянской епархии Армянской Апостольской Церкви в Москве выразили поддержку Католикосу Всех армян Гарегину II на фоне обострившегося противостояния между Церковью и властями Армении. Об этом сообщает Telegram-канал "Армянская церковь Москвы".