«Փաստ». ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀՀ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը պատրաստվում է հանդես գալ նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է ձևավորել մասնագիտական-պրոֆեսիոնալ հարթակ՝ երկրի առջև ծառացած խնդիրներին լուծում գտնելու նպատակով:
«Փաստ» թերթի տեղեկություններով, նախատեսվում է գործընթաց սկսել համահայկական ուղեղային կենտրոն ստեղծելու ուղղությամբ, որը պետք է ներգրավի քաղաքական գործընթացներին չմասնակցող արհեստավարժ, փորձառու և համակարգային գիտելիքներ ունեցող անձանց:
Չնայած այն հանգամանքին, որ այս պահին կենտրոնի նախապատրաստական աշխատանքները տարվում են ոչ հրապարակային, մեզ հայտնի դարձավ, որ այս նախաձեռնության հիմքում դրվելու է «ապագայի կոնցեպտը», ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել պրոֆեսիոնալ-փորձագիտական հանրույթում:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջիկայում քաղաքականություն վերադառնալու մասին է հայտարարելու ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, և նշյալ նախաձեռնության նպատակը նրա վերադարձի համար քաղաքական հենարան ապահովելն է։ Թերթի տեղեկություններով, կենտրոնի ստեղծման մասին Ղազինյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: