2 հոգու սպանած և 3-ին դանակահարած արզականցի տղամարդը ձերբակալվել է
Կոտայքի մարզի Արզական և Բալահովիտ գյուղերում երկու անձանց սպանած 46-ամյա Զորիկ Մելքոնյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Օգոստոսի 27-ին Մելքոնյանը տանը սպանել է իր կնոջը՝ պարանոցը կտրելով, ապա մտել հարևանի տուն ու դանակով հարվածներ հասցրել հարևանին և նրա կնոջը։ Դրանից հետո՝ օգոստոսի 30-ին, նա Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող ընկերության տարածքում դանակով հարվածներ է հասցրել նույն ընկերության երկու աշխատակցի, որի հետևանքով նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Իսկ մինչ այդ Մելքոնյանը, Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում ցուցադրելով ձեռքին եղած դանակը, պահանջել է գումար և սննդամթերք:
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի, Կոտայքի, Հրազդանի և Նաիրիի բաժինների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 3-ին, ժամը 03.15-ին, Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և ձերբակալվել»,– ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նա հայտնել է, որ կնոջը՝ Սեդա Պ.-ին, և 34-ամյա Սոս Գ.ին սպանել է ինքը, ինչպես նաև դանակահարել ու մարմնական վնասվածքներ է պատճառել երեք անձի:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.