Թավրիզի համալսարանում հայագիտության ամբիոն ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել
Թավրիզի պետական համալսարանի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այնտեղ ստեղծել հայագիտության ամբիոն։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա գրել է, որ հանդիպել է Թավրիզի պետական համալսարանի ռեկտոր Սաֆար Նասրօլլահ Զադեհի հետ և նրա հետ քննարկել երկկողմ համագործակցություն հաստատելու քայլերն ու դրա շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
«Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց Թավրիզի պետական համալսարանում ստեղծել հայագիտության ամբիոն, որին լիովին աջակցելու պատրաստակամություն ենք հայտնել, ինչպես նաև ԵՊՀ իրանագիտության ամբիոնի շրջանակում ստեղծել Ատրպատականի ուսումնասիրությունների կենտրոն, որը տարածաշրջանային հետազոտությունների կարևոր հարթակ կդառնա»,– նշել է Հովհաննիսյանը։
Սաֆար Նասրօլլահ Զադեհի հետ հանդիպման արդյունքում պայմանավորվել են նաև իրականացնել համալսարանների ուսանողների և մասնագետների փոխանակման ծրագրեր, համատեղ հետազոտական նախագծեր, ակադեմիական ու մշակութային տարբեր նախաձեռնություններ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 11:55
В Сюникской области показатель бедности традиционно остается самым низким в Армении. Об этом заявил генеральный директор Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) Роман Худолий, выступая на городском стадионе Каджарана по случаю Дня горняка и металлурга.
-
2025-07-19 11:51
Премьер Израиля Биньямин Нетаньяху и президент переходного периода Сирии Ахмед аш-Шараа согласились на прекращение огня. Об этом заявил американский посол в Турции и специальный посланник США по Сирии Том Барак.
-
2025-07-19 11:47
На этой неделе исполнился месяц с момента ареста благотворителя Самвела Карапетяна.
-
2025-07-19 11:44
Премьер-министр Никол Пашинян на закрытых встречах с новоназначенным временным управляющим ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) Романосом Петросяном обсуждал вопрос установления контроля над около 7000 сотрудниками компании, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники в правительстве.