Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՄԻԱՅՆԱԿ ԿՐԵԼ ԴԱՎԱՃԱՆԻ ՏԻՏՂՈՍԸ
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նիկոլը հետաքրքիր տղա է: Հայաստանի ու Արցախի դեմ գործում է տիպիկ թուրքական ոճով: «Կադրերին»մինչև վերջ օգտագործում է իր ապազգային դավադիր ծրագրերում, հետո պատժում է նրանց հենց դավաճանության համար:
Թուրքերը, պատմության ընթացքում միշտ հարգանքով են վերաբերվել մեր ժողովրդի կռվող-պայքարող տեսակի նկատմամբ: Եվ միշտ պատժել են բոլոր այն հայերին, ովքեր անցել են իրենց կողմը և դավաճանել են սեփական ժողովրդի շահերը:
Նիկոլը գործում է նույն կերպ: Եկել է ժամանակը հերթով պատժելու բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն ձախողել պատերազմը, հանձնել հողերը, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել ի շահ Ադրբեջանի, մնալ իշխանության, քայքայել հայկական պետականությունը և զրոյացնել վերականգնման բոլոր ռեսուրսները:
Պատժելուց բացի, ստեղծված իրավիճակի համար, նա հիմնական մեղավոր է ճանաչելու իր դավադիր ծրագրերին աջակցող ուժերին ու անձանց:
Այդ ամենից խուսափելու և երկիրը վերջնական կործանումից հետ պահելու միակ եղանակը Նիկոլի դեմ աննահանջ պայքարն ու նրան իշխանությունից հեռացնելն է: Սա առաջին հերթին վերաբերում է ուժային կառույցների բարձրաստիճան անձանց, կառավարության անդամներին և պատգամավորներին: Ինչպես ռուսներն են ասում` մի´ դարձեք расходный материал-են: Միևնույն է` կամ հաջորդ իշխանության պարագայում եք, դուք կրելու եք ձեր բաժին պատասխանատվությունը կամ հենց Նիկոլի ձեռքով եք մտնելու պատասխանատվության տակ: Պատահական չէ , որ դատախազը դավաճանության համար մահապատիժ է պահանջել:
Նիկոլի սև գործերին ծառայող բարձրաստիճանները պետք է գիտակցեն, որ «խեղդվողների փրկության գործը հենց խողդվողների գործն է»: Իրենց ոչ ոք և ոչինչ չի փրկելու: Հատկապես, որ պետության կործանմանը և 5000-ից ավելի զոհերի, 10.000-ից ավելի վիրավորների, 9500ք.կմ հայրենի տարածքի հանձնման և Նիկոլի այլ հսնցանքների մասնակիցն ու վկան են եղել:
Պատերազմից հետո, մի առիթով հրապարակային զգուշացրել էի ԶՈւ ղեկավարությանը`«պարոնայք գեներալներ և սպաներ, պատրաստվեք դատվելու»: Հիմա զգուշացնում եմ նաև Նիկոլի քաղաքական աջակիցներին. գալիս է ծանր պատասխանատվությունների ժամանակը: Նիկոլը չի պատրաստվում միայնակ կրել դավաճանի տիտղոսը: Այնպես, որ բոլորիդ անխտիր բաժին է հասնելու»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.
-
2025-06-16 18:10
Все образовательные учреждения закрыты до особого распоряжения, заявил в воскресенье представитель Министерства образования Ирана Али Фархади. Все запланированные экзамены будут отложены, новые даты будут объявлены позже.
-
2025-06-16 18:07
Послу Армении в Израиле известно, что в Иерусалиме находится туристическая группа из Армении. Он обсуждает с правительством Израиля наиболее подходящий вариант возвращения туристов. Об этом заявили в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am представители организации «Иерусалим-Тур», туристическая группа которой из 17 человек в настоящее время находится в Иерусалиме.