ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի ՊՆ–ն այսօր հաղորդագրություն է տարածել, թե հայկական կողմն իբր կրակել է Բերձորի և Քարվաճառի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել` հայտարարելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո»,–ասված է ՀՀ ՊՆ–ի պատասխան հաղորդագրությունում։
Հիշեցնենք` պաշտպանական գերատեսչությունը երեկ նույնպես հերքել էր լուրը, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ: Ավելին` ՊՆ–ն հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 11:17
Католикос Всех армян Гарегин II отправился в Объединенные Арабские Эмираты, сообщает канцелярия Первопрестольного Эчмиадзина.
-
2025-06-09 11:15
Известная шведская активистка в области экологии Грета Тунберг выступила с обвинениями против властей Израиля, утверждая, что была похищена. Заявление было сделано в видеоролике, опубликованном организацией «Флотилия свободы» (The Freedom Flotilla Coalition) в социальной сети X.
-
2025-06-09 11:13
Губернаторы-демократы 22 американских штатов подвергли критике решение президента США Дональда Трампа направить бойцов Национальной гвардии Калифорнии для подавления протестов в Лос-Анджелесе.
-
2025-06-09 11:12
Двое полицейских были ранены в результате наезда мотоциклистов во время протестов против миграционной политики президента США Дональда Трампа в Лос-Анджелесе, сообщило подразделение местной полиции.