ՌԴ ԱԳՆ․ ՌԴ-ն պատրաստ է երկխոսության ու հույս ունի, որ ԱՄՆ-ն խելամտություն կցուցաբերի
Ռուսաստանը պատրաստ է կառուցողական զրույց վարել ռազմավարական կայունության և միջազգային անվտանգության հարցերի շուրջ ու հույս ունի, որ ԱՄՆ–ն ողջամտություն և սթափություն կցուցաբերի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Դրոբինինը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ռազմաշինության, ինչպես նաև դոկտրինալ փոփոխությունների ոլորտում մեր ընդդիմախոսների գործողությունները առանձնակի վերահսկվում են։ Ռուսաստանն ու ԱՄՆ–ը միջուկային խոշորագույն երկու տերություններն են։ Եվ մենք կարոծւմ ենք, որ ԱՄՆ–ի հետ հատուկ պատասխանատվություն ենք կրում ռազմավարական կայունության ու միջազգային անվտանգության պահպանման համար», – ասել է նա։
Դրոբինինը նշել է, որ ամերիկացիների հետ Ռուսաստանի փոխգործակցության անհրաժեշտության հարց չկա։ Նման փոխգործակցությունից կախված է գլոբալ կայունությունն ու ողջ մարդկության բարեկեցությունը։
Միակ խնդիրն այն է, որ մյուս կողմից ամբողջ աշխարհի համար իսկապես կարևորագույն այս թեմաների վերաբերյալ կառուցողական զրույց վարելու պատրաստակամություն չկա։ Դրոբինինը հավելել է, որ ռուսական կողմից նման պատրաստակամություն կա, և հույս է հայտնել, որ ամերիկյան գործընկերները ողջամտություն և սթափություն կդրսևորեն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.