ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում է զեկույց հրապարակել սեպտեմբերի 6-ին Զապորոժիեի ԱԷԿ այցելության մասին
Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակության առաքելությունը կավարտվի սեպտեմբերի 6-ին: Այս տեղեկությունը հայտնել է Զապորոժիեի մարզի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Նրանց ամեն տեսակ աջակցություն է ցուցաբերվել։ Մենք շահագրգռված ենք ԱԷԿ-ում իրավիճակի օբյեկտիվ և հավասարակշիռ գնահատականի հարցում», - ասել է Ռոգովը։
Նրա խոսքով՝ ատոմակայանում որպես դիտորդ մնացել են ՄԱԳԱՏԷ-ի երկու ներկայացուցիչներ, ավելի վաղ օբյեկտում 13–հոգանոց պատվիրակություն է եղել:
«Ռոսիա 24» հեռուստաալիքը հայտնում է, որ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության մասնագետները պատրաստվում են հրապարակել իրենց դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ կատարած այցի արդյունքների վերաբերյալ:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 19:38
Центробанк Армении рассматривает несколько сценариев по рискам, связанным с конфликтом Ирана и Израиля. Об этом председатель Центробанка Армении Мартин Галстян заявил на пресс-конференции.
-
2025-06-17 19:34
Глава ГК "Ташир", российский бизнесмен Самвел Карапетян не задержан, сообщили Sputnik Армения в пресс-службе МВД страны.
-
2025-06-17 19:30
Глава Союза армян России Ара Абрамян осудил действия армянских властей в отношении российского предпринимателя армянского происхождения Самвела Карапетяна.
-
2025-06-17 19:27
Давид Амбарцумян, мэр Масиса, обратился к соотечественникам с предложением в этом году широко и торжественно отпраздновать праздник Кафедрального Собора Святого Эчмиадзина, который Армянская Апостольская Церковь отмечает в воскресенье, 22 июня.