Հայաստանը ԵՄ գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա
Հայաստանը Եվրոպական միության գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա: Գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին Պրահայում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:
Գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանան Շվեյցարիան և Նորվեգիան, որոնք ԵՄ անդամ երկրներ չեն, սակայն ինտեգրված են միասնական շուկային: Կհրավիրվեն նաև ԵՄ-ին անդամակցել ցանկացող 9 երկրներ, որոնք են Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Մոնտենեգրոն, Կոսովոն, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան:
Բացի այդ, գագաթնաժողովին մասնակցելու հրավեր կստանա նաև Ադրբեջանը:
Համաձայն The guardian պարբերականի հրապարակման՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը նշել է, որ ցանկություն կա գագաթնաժողովին հրավիրել նաև Թուրքիային, սակայն դրա համար պետք է լինի բոլոր գործընկերների համաձայնությունը: Նշվում է, որ Թուրքիայի մասնակցությանը դեմ են Հունաստանն ու Կիպրոսը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 11:39
Подача природного газа в Армению будет временно приостановлена. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-24 11:38
На границе между Таиландом и Камбоджей идут столкновения, сообщает Reuters.
-
2025-07-24 11:34
Самолет Ан-24 с пассажирами не вышел на связь в Амурской области, сообщает РИА Новости со ссылкой на правоохранительные органы.
-
2025-07-24 11:32
Депутат Национального собрания Армении Тигран Абрамян уверен, что премьер-министр Никол Пашинян намерен как можно дольше удерживать под стражей предпринимателя и мецената Самвела Карапетяна и максимально дискредитировать его инициативы.