Դոլարի փոխարժեքի անկման շնորհիվ ՀՀ պետական պարտքը 20 տոկոսով նվազել է
2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4.5 տրիլիոն դրամ (9,9 մլն ԱՄՆ դոլար): Դրանից 2,6 տրիլիոնն արտաքին պարտքն է, 1,4–ը` ներքինը:
Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով 2022 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը։
Խաչատրյանը հայտնեց նաև, որ 2021թ-ի տարեվերջի համեմատ ՀՀ պետական պարտքի ցուցանիշները փոփոխվել են անհամաչափորեն` դրամով` նվազել 8.5%-ով, դոլարով` 7.7%-ով աճել: «Դա պայմանավորված է եղել 2021 թվականի վերջի և 2022 թվականի հունիս ամսվա վերջի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլար / ՀՀ դրամ փոխարժեքների տարբերությամբ, որը փոփոխվել է 15%-ով՝ 480.14-ից նվազելով մինչև 408.31»,– մեկնաբանեց ֆինանսների նախարարը:
Արդյունքում 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը նախորդ տարեվերջի համեմատությամբ նվազել է 539.8 մլրդ դրամով, իսկ ներքին պետական պարտքն աճել է 165.5 մլրդ դրամով։
«Եթե հիշում եք, 2022թ–ի պետական բյուջեն քննարկելիս մենք ասում էինք, որ հարաբերակցությունը պետք է լինի 30/70։ Բայց, քանի որ այն ժամանակ մեր արտաքին պարտքը, լինելով 70 տոկոս, փոխարժեքի փոփոխության հետևանքով հիմա դրամային արտահայտությամբ 20 տոկոսով ավելի պակաս է, քան մեր սկզբնական քննարկումների ժամանակ, ապա այս պահի դրությամբ պարտքի կառուցվածքը դրամով արտահայտված 65/35 է մոտավորապես»,– ասաց Խաչատրյանը։
Կառավարության պարտքը 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 3.8 տրիլիոն դրամ (9,389.9 մլն ԱՄՆ դոլար), որից արտաքին պարտքը 2,4 տրիլիոն դրամ է, ներքին պարտքը՝ 1,4 տրիլիոն:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.