Последние новости

Սա ահաբեկչություն է. Պեսկովը` Քաբուլում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցած պայթյունը, հայտարարել է, որ խոսքը ահաբեկչության մասին է, և այժմ գլխավորը ռուս դիվանագետների մասին պատահարի վայրից տեղեկատվություն ստանալն է: Նա այսօր նման կարծիք է հայտնելլրագրողների հետ զրույցում։

«Անշուշտ, խոսքը ահաբեկչության մասին է, բացարձակապես անթույլատրելի։ Ընդհանուր առմամբ, մենք վճռականորեն դատապարտում ենք նման ահաբեկչությունը», - ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի մոտ մարդկանց խմբի մեջ գտնվող մահապարտը պայթուցիկ սարք է գործարկել: Ականատեսները հայտնել են, որ ահաբեկչության զոհերի թիվը կարող է հասնել 20-ի։

ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել է առնվազն 10 մահացածի և 8 հոսպիտալացվածների մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ 2 ռուսաստանցի դիվանագետ է զոհվել։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ