Последние новости

ՊԵԿ նախագահի տեղակալը Կապանում հանդիպել է Իրանի հյուպատոսին

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը հանդիպել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի հետ, հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը։

Քննարկվել են նաև բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ