Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼՆ ԱՆՁԱՄԲ Է ՆՊԱՍՏՈՒՄ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՐԺԵԶՐԿՄԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլն անձամբ է նպաստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի արժեզրկմանը։
Տասնյակ տարիներ Արցախի հիմնախնդրի հանգուցալուծման բացառիկ միջազգայնորեն ճանաչված հարթակ է եղել ԵԱՀԿ Մինսկի խումբը, թեպետ Ադրբեջանը ջանք ու եռանդ չէր խնայում Արցախի հարցն այլ միջազգային հարթակներ տեղափոխելու համար՝ ՄԱԿ, Եվրոպայի Խորհուրդ և այլն։
Եռանախագահները՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, ունենալով աշխարհաքաղաքական տարաձայնություններ, այնուհանդերձ միասնական ջանքեր էին գործադրում Արցախի հարցում։
Արևմուտքն ու Ռուսաստանը այդ տարիներին բազմիցս բախվել են այլ տարածաշրջաններում, բայց միևնույն է, դա չէր ազդում Արցախի շուրջ համակարգված աշխատանքների վրա։
Այդպես էր 2008-ին ռուս-վրացական պատերազմի ժամանակ։ Եվ համանախագահները 2009-2013 թթ ղեկավարների մակարդակով 5 հայտարարություն էին արել կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ։
Այդպես էր 2011-ին Սիրիայի ճգնաժամին, որ սկսվեց գարնանը, բայց միևնույն տարին ամռանը նախապատրաստվել էր Կազանյան փաստաթուղթը։ Իսկ խմբի աշխատանքները շարունակվեցին նաև դրանից հետո։
Այո, այսօրվա գեոպոլիտիկ լարվածությունն աննադեպ է և բերել է նաև Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի պարալիզացմանը։
Ի՞նչ պետք է աներ նորմալ իշխանությունը։
Սառեցներ հիմնական բանակցությունները, միմչև գլոբալ հակամարտության դադար, որ մի կողմից Հայաստանը չներքաշվեր այդ պայքարի մեջ և չճողվեր Մոսկվայի և Բրյուսելի արանքում։ Իսկ մյուս կողմից շանս ստանար վերագործարկված ՄԽ-ի շրջանակում առաջ տաներ Արցախի ժողովրդի շահերը։
Ի՞նչ արեց Նիկոլը։
1. Արցախյան հարցը և Հայաստանի ազգային շահերը հանեց գեոպոլիտիկ աճուրդի։
2. Հրաժարվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դրսում հետապնդելուց՝ «իջեցրեց նշաձողը»։
3. Ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի հաշվին հետևողականորեն բավարարում է թուրք-ադրբեջանական ամբիցիաները։
Այս ասածիս շրջանակներում լսեք Նիկոլի ելույթը և կրկին համոզվեք։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:13
Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.
-
2025-06-07 08:44
«Продолжается опасная эскалация в конфликте вокруг Украины. Мир ждет, каким будет ответ России на нападение на ее стратегические аэропорты, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - После своего разговора с Путиным, Трамп заявил, что ответ будет жестким. Снова взорваны железнодорожные пути на территории России. Ведущий эксперт по международным отношениям Джон Миршаймер вчера заявил, что он видит растущую угрозу ядерной войны.
-
2025-06-05 18:29
Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-05 16:10
Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.