ՀՀ մասնավոր տրանսֆերտները 155.7%–ով աճել են հունվար-հունիսին
2022թ–ի հունվարի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումներն աճել է շուրջ 155.7%–ով։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով 2022 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը։
Նրա խոսքով` աճը պայմանավորված է հիմնականում ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ՌԴ-ից Հայաստան տեղափոխված կամ ՀՀ–ում գրանցված տնտեսական գործունեություններով։
«ՌԴ-ից հունիս ամսին անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած դրամական զուտ փոխանցումների աճը կազմել է 391.2%»,– ասաց նախարարը։
2022 թվականի առաջին կիսամյակում ՀՀ բանկերում վարկերի ծավալները ևս աճել են` հունիսին ռեզիդենտներին տրամադրված վարկերի աճը կազմել է 1.9%։
Վարկերի աճը, ֆինանսների նախարարության վերլուծությամբ, հիմնականում պայմանավորվել է հիփոթեքային վարկերի 30.9 տոկոս աճով, շինարարության` 9.2 և գյուղատնտեսության 6 տոկոս աճով։
Առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներից ներգրավված ավանդներն աճել են 10.3% ով, որին նպաստել են ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ ձեռնարկությունների ավանդների աճը՝ համապատասխանաբար 4.5 և 2.3 տոկոսով։
2022 թվականի առաջին կիսամյակում, դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի անկմամբ պայմանավորած, նվազել է դոլարայնացման մակարդակը: Արտարժութային ավանդները կազմել են 41.8%, վարկերը` 39%։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 05:31
Правительство Армении не приняло основные предложения карабахцев по жилищной программе, сообщает Совет по защите прав арцахцев.
-
2025-06-06 05:27
Верховный лидер Ирана Аятолла Сейед Али Хаменеи заявил, что мусульманские страны должны прекратить всякую помощь Израилю и помешать ему «совершать дальнейшие жестокие действия против палестинцев в секторе Газа», сообщает Mehr.
-
2025-06-06 05:23
Президент США Дональд Трамп и богатейший человек в мире, предприниматель Илон Маск начали критиковать друг друга из-за неоднозначного налогового проекта американского лидера.
-
2025-06-06 05:20
Мои полномочия на посту исполнительного директора Всеармянского фонда «Айастан» завершились в связи с переходом на дипломатическую службу. Об этом написал на своей странице в Facebook Айкак Аршамян.