Աշխատավարձերի շոշափելի աճ պիտի տեղի ունենա. Փաշինյանը` ՆԳՆ-ն ստեղծելու մասին
ՆԳՆ ստեղծելիս սահմանվելու է սոցիալական երաշխիքների, աշխատավարձի նոր ստանդարտ, մյուս կողմից ակնկալվում է, որ աշխատողը պետք է համապատասխանի իր մասնագիտական, ծառայողական հմտությունների այն ստանդարտին, որը նախատեսված է այդ բարձր աշխատավարձի համար։ Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Փաշինյանն ԱԻ աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանն է երեկ մասնակցել, որին ներկա է եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Պիտի արձանագրեմ՝ չի բացառվում, որ այս ձևաչափով և այս կառուցվածքով մենք վերջին անգամ ենք հանդիպում, որովհետև առաջիկայում ձևավորվելու է Հայաստանում ներքին գործերի նախարարություն, որն իր մեջ ներառելու է նաև ԱԻ նախարարության որոշ կառույցներ, մասնավորապես՝ փրկարար ծառայությունը»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` ոստիկանության, բանակի, փրկարար ծառայության աշխատողների համար պետք է գոյություն ունենան ստանդարտներ: Առաջին հերթին սոցիալական երաշխիքների և ապահովության ստանդարտի մասին է խոսքը: Փաշինյանը վստահեցրել է, որ կառավարության նպատակն է, որ նախարարության ձևավորումից հետո և՛ ոստիկանության, և՛ փրկարար ծառայության աշխատողների էական, շոշափելի աշխատավարձերի աճ տեղի ունենա և սոցիալական երաշխիքների համակարգի շատ կոնկրետ ուժեղացում լինի:
Նա նշում է նաև, որ աշխատավարձերի բարձրացման գործընթացը տեղի ունենա անընդհատ և շարունակական:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.