«Սուրմալու»-ի պայթյունի քրեական վարույթով հարցաքննվել է 110 անձ, տուժող է ճանաչվել 85-ը
«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցած ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է 110 անձ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։
Տեղեկացանք, որ հարցաքննվածների մեջ են Տեսչական մարմնից պաշտոնատար 3 անձ, ինչպես նաև Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի պետը։
Վարույթով որպես տուժող է ճանաչվել 85 անձ, որոնցից 55-ը մարմնական վնասվածքներ ստացածներն են, 25-ը՝ ֆինանսական։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցված են։
Ողբերգական պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։
Նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվածները «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ փոխտնօրենը և պահեստը շահագործող երեք անձինք էին։ ՓԲԸ փոխտնօրենին և վարձակալին մեղադրանքը առաջադրվել է ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ պահեստը շահագործող անձանց՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով։ 4 մեղադրյալներից 3-ը կալանավորվել են, ազատ է արձակվել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 13:24
Территориальная целостность, суверенитет и юрисдикция Армении, конечно, не могут быть переданы в аутсорсинг, а управление железными дорогами, трубопроводами и линиями электропередач – да. Об этом на своей странице в «Facebook» написала пресс-секретарь премьер-министра Армении Назели Багдасарян.
-
2025-07-31 13:21
Одобрено Соглашение о единой системе таможенного транзита Евразийского экономического союза и третьей стороны (третьих сторон). Соответствующее решение 31 июля принято на заседании Правительства Армении.
-
2025-07-31 13:18
Масштабный проект по доставке гуманитарной помощи вынужденным переселенцам из Нагорного Карабаха запустила сегодня "Русская Гуманитарная Миссия" и АНО "Евразия" под эгидой Россотрудничества. Об этом на пресс-конференции в мультимедийном пресс-центре Sputnik Армения сообщил руководитель представительства АНО "Русская Гуманитарная Миссия" в Армении Арсений Пронин.
-
2025-07-31 13:17
Президент Союза армян России Ара Абрамян заявил ТАСС, что будет способствовать объединению выступающих против нынешнего премьер-министра Никола Пашиняна политических сил в Армении на парламентских выборах в 2026 году.