Եվրոյի փոխարժեքը հասել է 20 տարվա նվազագույնին
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 5-ին, եվրոյի փոխարժեքը հասել է մի քանի տասնամյակների նվազագույնին` իջնելով 0,7 տոկոսով՝ մինչև 0,988 դոլար, գրում է Financial Times-ը։ Սա ամենացածր արժեքն է 2002 թվականից։
Իջել են նաև եվրոպական բաժնետոմսերը՝ տարածաշրջանային Stoxx 600-ը նվազել է 1 տոկոսով, գերմանական Dax-ը՝ 1,7 տոկոսով, ֆրանսիական Cac 40-ը՝ 1,8 տոկոսով, իսկ Լոնդոնի FTSE 100-ը՝ 0,7 տոկոսով:
Մոսկովյան բորսայում եվրոյի փոխարժեքը նվազել է գրեթե մեկ ռուբլով, և նվազագույնը կազմել է 59,855 ռուբլի, գրում է Forbes ամսագրի ռուսական տարբերակը։
Դա տեղի է ունեցել Եվրոպա «Հյուսիսային հոսք» գազատարով գազի մատակարարումն անորոշ ժամկետով դադարեցնելու «Գազպրոմ»-ի որոշումից հետո։ Ռուսական ընկերությունը դա բացատրել է «Պորտովայա» կոմպրեսորային կայանում գազի մղման Trent 60 սարքի շահագործման տեխնիկական խնդիրներով, մասնավորապես, մասնագետները նավթի արտահոսք են նկատել։ «Գազպրոմն» ընդգծել է, որ նման խնդիրների արդեն հանդիպել է Կանադայում հիմնովին վերանորոգված Siemens ագրեգատորների հետ աշխատելիս՝ նշելով, որ վթարի վերանորոգումը հնարավոր է միայն «մասնագիտացված վերանորոգման ընկերության» պայմաններում»։
«Հյուսիսային հոսք»-ի դադարեցման մասին «Գազպրոմ»-ի հայտարարությունից հետո երկուշաբթի՝ սեպտեմբերի 5-ին, Եվրոպայում գազի բորսայական գինը բարձրացել է 30 տոկոսով՝ հասնելով 1000 խմ-ի դիմաց գրեթե 2900 դոլարի։ Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 2-ին, առևտուրն ավարտվել է 1000 խ/մ-ի դիմաց 2213 դոլարի մակարդակում:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-09 19:41
Рост экспорта товаров из Армении замедлится до 25,4% в 2025 году и далее до 20,5% в 2026 году. Об этом говорится в прогнозе Азиатского банка развития (АБР).
-
2025-04-09 19:40
Переустройство послевоенного мира в том числе следует рассматривать и как попытку умиротворения Европы. Об этом в интервью «Известиям» заявил вице-премьер РФ Алексей Оверчук.
-
2025-04-09 19:39
Совет защиты прав арцахцев сообщает, что продолжаются обсуждения с различными кругами в рамках объявленной широкой общественной мобилизации.
-
2025-04-09 19:17
С марта гражданская мониторинговая миссия Евросоюза в Армении увеличила количество ночных патрулей вдоль армяно-азербайджанской границы для повышения ночной безопасности и снятия возможной напряженности. Об этом сообщили в пресс-службе миссии.