Բորել. Եվրամիությունում զենքի պաշարները պակասում են
Եվրամիությունում զենքի պաշարները պակասում են, քանի որ անդամ երկրները շարունակում են զենք ու զինամթերք ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը` կոչ անելով ԵՄ երկրներին ավելի լավ համակարգել ռազմական տեխնիկայի իրենց ծախսերը, փոխանցում է AP-ն։
«Անդամ երկրների մեծ մասի ռազմական պաշարները չէի ասի սպառվել են, բայց պակասել են մեծ չափով, քանի որ մենք մեծ ներուժ ենք ապահովում ուկրաինացիների համար»,- Եվրախորհրդարանում բանավեճի ժամանակ ասել է Բորելը: «Դրանք պետք է համալրել։ Համալրելու լավագույն միջոցը դա միասին անելն է: Ավելի էժան կլինի»,- ասել է նա։
Անցյալ շաբաթ Չեխիայի Հանրապետությունում կայացած հանդիպման ժամանակ ԵՄ պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական տեխնիկայի և ռեսուրսների ավելի լավ համախմբման ուղիները, ինչպես նաև մեծածախ զինամթերք և սպառազինություն գնելու ուղիները, ինչպիսիք են ՀՕՊ համակարգերը, որոնց կարիքը Ուկրաինան դեռ ունի:
Բորելը զգուշացրել է, որ եթե անդամ երկրները նույն կերպ շարունակեն ընդլայնել իրենց ռազմական հնարավորությունները, «արդյունքը կլինի փողերի մեծ վատնումը»։
Բորելը նաև ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ, իր կարծիքով, ԵՄ-27 երկրները բաց են թողել ուկրաինացի զինվորականներին մարզելու հնարավորությունը մեկ տարի առաջ՝ փետրվարին Ռուսաստանի գործողությունների մեկնարկից շատ ամիսներ առաջ:
«Ցավոք, մենք դա չարեցինք, և այսօր ափսոսում ենք դրա համար։ Ցավում ենք, որ անցած տարվա օգոստոսին այս խնդրանքին չհետևեցինք, չկատարեցինք այն»,- ասել է նա։ Եթե ԵՄ-ն այդ ժամանակ արձագանքեր, ասել է Բորելը, «մենք ավելի լավ վիճակում կլինեինք»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.