Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը
Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը: STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Դերեք Շերինյանի, Ռոն Թալ «Բամբլֆութի» և Տիգրան Համասյանի (առցանց) մասնակցությամբ ասուլիսի ընթացքում, որն ավարտվեց քիչ առաջ, խոսվեց երաժշտության և գիտության կապի, Հայաստանում փառատոնն անցկացնելու կարևորության մասին, բայց, թերևս, ամենակարևոր շեշտադրումը կատարեց աստղաֆիզիկոս, փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրաելյանը՝ անդրադառնալով գիտության հանրայնացման կարևոր առաքելությանը, որը, ըստ նրա, իրենց պատասխանատվության տակ պետք է վերցնեն լրատվամիջոցները և գիտնականները:
«Սա գիտությունն արվեստում փառատոն է: Մենք պետք է հետ բերենք գիտության հանդեպ եղած վերաբերմունքը, պետք է գիտությունը մոտեցնենք հանրությանը: Սկսած հենց առաջին փառատոնից, STARMUS-ի համահիմնադիրի հետ մենք արդեն ներառել ենք այս գաղափարը: Մենք որոշեցինք ստեղծել այս հրաշալի փառատոնը, ներառել հայտնի երաժիշտների, որոնք աջակցում են STARMUS-ին, և ես գիտեմ, որ երաժիշտների թիվն աճում է: Հայաստանում մենք այժմ ունենք հյուրեր, նրանցից շատերն արդեն գիտեն STARMUS-ը: Այս փառատոնը լի է լինելու երաժշտությամբ, մենք սկսելու ենք Տիգրան Համասյանով, շարունակելու ենք Դերեք Շիրինյանով: Հաջորդ օրը ելույթ կունենա Սերժ Թանկյանը»,-ասաց նա:
Եթե նույնչափ փող ծախսենք կրթության վրա, որքան ծախսում ենք պատերազմների վրա, այլ մոլորակ կունենայինք
«Պարզապես պետք է շատ ուշադրություն դարձնել կրթությանը՝ սկսելով դպրոցներից: Եվ մեզ հարկավոր է շատ գիտական հաղորդակցություն: Այս հարցում լրատվամիջոցները շատ բան ունեն անելու: Մեդիան պետք է մեծ ուշադրություն դարձնի գիտությանը, արվեստին, կրթությանը, և ոչ քաղաքականությանը: Դա իմ կարծիքն է: Այս պահին 99.99999 տոկոսը նվիրված է քաղաքականությանը, և 1 տոկոսից քիչ՝ մնացածին: Իսկ մնացածը՝ մնացած ամեն ինչն է: Հետաքրքիր կլինի ունենալ 50/50 համաչափություն, դա ավելի ողջամիտ կլինի:
Մեդիան և գիտնականները պետք է այս հարցով զբաղվեն: Գիտնականներից շատերը մտնում են իրենց աշխատասենյակ, գրում են մի բան և մոռանում են այդ մասին՝ հրապարակելու փոխարեն: Դա սխալ է: Իհարկե, կարևոր դեր պետք է խաղա նաև կառավարությունը: Կառավարությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի, պետք է մտածի՝ ինչպես ակտիվացնել այս դաշտը, ինչպես գիտությունը հանրայնացնել: Ես կարող եմ խորհուրդ տալ, եթե որևէ մեկն իմ խորհրդի կարիքն ունի: Ես կարող եմ ճանապարհային քարտեզ կազմել՝ ինչպես սկսել և ինչպես առաջ շարժվել»,- ասաց Գարիկ Իսրաելյանը:
Նրա խոսքով, բոլոր երկրներն էլ կրթության վրա իրենց բյուջեի 1-2 տոկոսն են ծախսում, ինչը բավարար չէ, այն դեպքում, երբ ռազմական արդյունաբերության վրա բյուջեի 15 տոկոսն են ծախսում, ստեղծում ատոմային ռումբեր։
«Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ նույնչափ փող ծախսենք կրթության վրա, որքան ծախսում ենք պատերազմների վրա։ Այլ մոլորակ կունենայինք»,- ասաց Իսրայելյանը։
Չպետք է առանձնացնել արտիստներին և գիտնականներին. STARMUS-ը միացնում է նրանց. Այստեղ ոչ մի բան չի կրկնվում
Իր հերթին բրիտանացի դաշնակահար և կոմպոզիտոր, Yes ռոք խմբի անդամ Ռիք Վեյքմանը խոսեց սխալի մասին, որը տարիներ շարունակ կատարում է Մեծ Բրիտանիան. «Մեծ Բրիտանիան տարիներ շարունակ մեկ բան է սխալ արել կրթական համակարգում. նրանք առանձնացնում են արտիստներին և գիտնականներին, ինչը մեծագույն սխալ է, քանի որ նրանք անհավատալիորեն կապված են: Նրանք կապված են և պետք է միասին լինեն: Լավագույնը, ինչ անում է STARMUS-ը, այս երկուսը միավորելն է, և ես շատ հպարտ եմ դրա մասը լինելու համար վերջին տասը տարիների ընթացքում և հուսով եմ շարունակել»,- ասաց Վեյքմանը:
Վերջինս իր հիացմունքը հայտնեց Հայաստանում լինելու կապակցությամբ և նշեց, որ հանգստյան օրերին իրեն է միանալու կինը:
Ռիք Վեյքմանը հիշեց տարիներ առաջ մի աստղագետի հետ զրույցը, ով ասել էր. «Կցանկանայի աշխարհի բոլոր առաջնորդներին տանեի մի առաքելությամբ դեպի տիեզերք, նայեին մոլորակին, տեսնեին իրենց գործունեության դաշտը, տեսնեին, թե ինչպես են քայքայել, քանդել այդ մոլորակը, վերածել ավերակի ու դեռ շարունակում են դա անել, դրա համար միլիարդներ են ծախսում»։
«Փառատոնը կարևոր էր անցկացնել Հայաստանում և հիմա». Սերժ Թանկյան
Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ փառատոնի՝ Հայաստանում անցկացնելու կարևորությանը. «Հայաստանը գիտության կենտրոնն էր խորհրդային տարիներին: Այժմ գիտությունը, կրթությունը և տեխնոլոգիաները համաչափ զարգանում են: Մենք փորձում ենք բացահայտել աշխարհը, որում ապրում ենք: Ուղեղի մի կիսագնդով Դուք այն կարող եք բացահայտել արվեստի միջոցով, մյուս կիսագնդով՝ գիտության միջոցով, բայց երկուսն էլ մեկ ուղեղի մաս են կազմում: Հատկապես փոքր պետություններին, որոնք չունեն խորը պետական ռեսուրսներ, հաղթահարել այդ ամենն օգնում են գիտությունը, տեխնոլոգիաները և կրթությունը: Եվ այն կարևոր էր անցկացնել Հայաստանում և հիմա»:
Գարիկ իսրայելյանն էլ հավելեց. «Ստարմուսի բոլոր համերգները մեկանգամյա են, եթե բաց եք թողնում մի համերգ, այլևս դա չեք տեսնի: Ոչ մի համերգ չի կրկնվում: Նույնը վերաբերում է նաև դասախոսություններին: Աստղագետներ են խոսելու, նոբելյան մրցանակակիրներ: Հրաշալի է, որ այս խելացի գլուխները հավաքվել են STARMUS-ում»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-18 19:31
Председатель комитета по международным делам Государственной Думы РФ, лидер ЛДПР Леонид Слуцкий в интервью азербайджанским журналистам исполнил дифирамбы Азербайджану и позволил себе рассуждать о Конституции Армении.
-
2025-04-18 19:29
Председатель Комиссии по телевидению и радиовещанию Армении Тигран Акопян заявил о необходимости сократить количество иностранных телеканалов в общественном мультиплексе.
-
2025-04-18 18:46
Адресатом номер один требований вернуть награбленные деньги являются власти Армении. Об этом в беседе с корреспондентом Новости Армении - NEWS.am заявил бывший госминистр Арцаха, член Совета по защите прав народа Арцаха Артак Бегларян, имея в виду состоявшуюся сегодня акцию протеста группы арцахцев перед зданием представительства Арцаха с требованием «вернуть украденные из Арцаха деньги, деньги Инвестиционного фонда и решить их социальные проблемы».
-
2025-04-18 18:44
В Армении знают цену Победы и бережно относятся к истории Великой Отечественной войны. Об этом спикер парламента Ален Симонян заявил на заседании Межпарламентской ассамблеи СНГ в Санкт-Петербурге.