Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻՆ «ՎԱՅԵԼՈՒՄ Է» ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՐԱԾ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Այսօր արցախցին «վայելում է» ՀՀ իշխանությունների բերած «անվտանգությունը»՝ ադրբեջանցիների կողմից ամենօրյա սադրանքների և ահաբեկչության պայմաններում. ամեն վայրկյան մեր լուսացրած օրվա, ողջ մնալու համար շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` արձագանքելով ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մտքին, որ արցախցին պետք է ապրի Արցախում և ապրի անվտանգ։
«Ապրում ենք՝ չիմանալով, թե վաղը թշնամին մեր գլխին ինչ է բերելու։ Գուցե ՀՀ գործող իշխանությունները մտածում են, որ նախորդ 30 տարինե՞րն անվտանգ չէին։
Այժմ ստացվում է, որ Արցախն ուրիշ ոչ մի խնդիր չպետք է ունենա, քան պարզապես չմեռնելը՝ բառի բուն իմաստով։ Որովհետև միշտ ասում են՝ «Շնորհակալ եղեք, որ ուղղակի ֆիզիկապես չեք բնաջնջվում»։
Եվ դրա համար մտցրեցին իրենց խաղաղության օրակարգը, որի արդյունքում Արցախում բնակվող հայը պետք է լինի ադրբեջանցու ստրուկը, այսինքն՝ արցախահայությանն առավելագույնը թույլ կտան իր լեզվով խոսել, օգտագործել սեփական մշակույթը, այո՛, ես շեշտում եմ՝ օգտագործել և ուղղակի գոյատևել։
Ստացվում է, որ ամեն ինչ ավելի վատ է, քան եղել է մինչև 1988 թվականը։ Ահա այսքանով հանդերձ են ՀՀ իշխանություններն Արցախն անվտագ համարում»,- ասաց Մետաքսե Հակոբյանը՝ հավելելով, որ ինքն ուշադիր լսել է Անդրանիկ Քոչարյանը խոսքերը. վերջինս նույնիսկ չի կիրառել Արցախի Հանրապետություն եզրույթը՝ բավարարվելով ընդամենը «Արցախ» ասելով։
Արցախի ԱԺ պատգամավորը շեշտեց՝ երբ 90-ականներին հաղթանակ կերտած և միշտ հայրնիքի զինվորը մնացած անձը (նկատի ունի գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին՝ խմբ.) կարգվում է գլխավոր մեղավոր, ամեն ինչ առավել, քան պարզ է դառնում։
«Գլխավոր մեղավորին թողած՝ հիմա ինչ-որ մեղավորներ են նշանակում»,- ասաց մեր զրուցակիցը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-08 19:57
Фонд развития демократии (ФРД), организации «Freedom House» и «International Partnership for Human Rights» 7 октября в Варшаве в рамках ежегодной конференции ОБСЕ по правам человека организовали специальное мероприятие, в ходе которого представили международному сообществу доказательства преступлений, совершенных Азербайджаном против гражданского населения Нагорного Карабаха.
-
2024-10-08 19:55
Служба принудительного исполнения закрыла более десяти магазинчиков сирийских армян в "подземке" у станции "Площадь Республики" ереванского метрополитена.
-
2024-10-08 19:51
Лидеры стран СНГ выступили с обращением к народам Содружества и мировой общественности по случаю 80-летия Победы советского народа в Великой Отечественной войне 1941–1945 годов, осудив попытки приравнять ответственность Советского Союза и нацистской Германии за развязывание Второй мировой войны.
-
2024-10-08 19:47
Борьба с терроризмом, экстремизмом и преступностью является ключевым направлением совместной работы стран Содружества Независимых Государств (СНГ). Об этом 8 октября на саммите содружества заявил президент РФ Владимир Путин.