«Ծնունդդ շնորհավոր, Ֆրեդի»․ Բրայան Մեյը Երևանում Հոքինգի անվան մեդալ է ստացել
Աշխարհահռչակ երաժիշտ Բրայան Մեյը Երևանում անցկացվող Starmus փառատոնի ժամանակ դարձել է Սթիվեն Հոքինգի անվան մեդալի դափնեկիր:
Գիտությունների և արվեստի փառատոնը, որի հիմնադիրներից մեկը Բրայան Մեյն է, անցկացվում է արդեն վեցերորդ անգամ: Սթիվեն Հոքինգի հիշատակի մեդալը գիտնականներին տրվում է շրջապատող աշխարհի ուսումնասիրման գործում ներդրած ավանդի համար:
Մրցանակը Queen խմբի կիթառահարին հանձնել է մեկ այլ հայտնի երաժիշտ՝ Yes խմբի ստեղնահար Ռիք Ուեյքմանը, որը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին բացել է փառատոնային համերգը:
Բրայան Մեյը մրցանակը նվիրել է Ֆրեդի Մերկուրիին․ ռոքի սիրահարներն այսօր նշում են նրա ծննդյան օրը։
«Առաջին բանը, որ ուզում եմ ասել՝ ծնունդդ շնորհավոր, Ֆրեդի»,-կարճ ու պարզ ասել է Բրայանը։
Նա խոստովանել է` այն, որ փառատոնի հիմնադիրն ինքն է դրա գլխավոր մրցանակը ստանում, մի փոքր շփոթեցնող է։
Բրայանը նշել է, որ այդ պարգևն իրեն չի պատկանում, այլ նրանց, ովքեր հետևում են իրենց կոչմանը և ի ուրախ են սովորել և աշխատել դրա համար:
«Երբ ես դեռահաս էի, երկու բան գրավեցին ինձ՝ երաժշտության աշխարհն ու աստղագիտության աշխարհը։ Դպրոցում ինձ ասում էին․ «Մոռացի՛ր, դու չես կարողանա լրջորեն զբաղվել և՛ մեկով, և՛ մյուսով։ Այս մեդալը նրանց համար է, ովքեր չեն հավատում իրենց ուժերին և կարծում են, թե իրենց մոտ երբեք ոչինչ չի ստացվի»,-ասել է երաժիշտը։
Նշենք, որ 2000-ականներին Բրայան Մեյը վերադարձել է աստղաֆիզիկայի ուսումնասիրություններին, որոնք թողել էր 1970-ականների սկզբին։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 19:45
Временный управляющий компании "Элсети Армении" Романос Петросян провел ряд кадровых перестановок. Об этом он сообщил на своей странице в соцсетях.
-
2025-07-24 19:43
Ваагн Чахалян, находящийся под стражей с 5 июля, направил Николу Пашиняну из пенитенциарного учреждения письмо, в котором говорится: «Я не обращаюсь к вам с приветствиями, Никол, и вы лучше всех знаете, почему. Вы не можете себе представить, Никол, но я слушал вашу пресс-конференцию от начала до конца в тюрьме. Что ж, я теперь такой же, как и вы, я не способен ни творить добро, ни сделать что-либо полезное для человечества. Но, слава Богу, во-первых, моё состояние временное, а во-вторых, я не занимаюсь злодеяниями.
-
2025-07-24 19:38
Семья Карапетян не обязана продолжать реализацию инвестиционной программы в компании "Электрические сети Армении". Об этом заявила бывший министр юстиции, юрист Арпине Ованнисян, комментируя заявление председателя КРОУ Месропа Месропяна.
-
2025-07-24 19:36
Германская епархия Армянской Апостольской церкви призывает власти страны уважать независимость Церкви и придерживаться принципов права и справедливости. Об этом заявил РИА Новости духовный пастырь армянской общины Баден-Вюртемберга Тиратур Сардарян.