Ռուսաստանը խզում է Ճապոնիայի հետ Կուրիլյան կղզիներ հեշտացված այցելելու վերաբերյալ համաձայնագիրը
Ռուսաստանը խզում է Ճապոնիայի հետ Կունաշիր, Իտուրուպ և Փոքր Կուլյան լեռնաշղթա կղզիներ հեշտացված այցելելու վերաբերյալ համաձայնագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Համաձայն «Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերի մասին» դաշնային օրենքի 37-րդ հոդվածի՝ դադարեցնել ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարի և Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի միջև նամակների փոխանակման ձևով փոխադարձ ուղևորությունների կարգի մասին 1991 թվականի հոկտեմբերի 14-ի համաձայնագրի գործողությունը և Կունաշիր, Իտուրուպ և Փոքր Կուլյան լեռնաշղթա կղզիներ (Սախալինի շրջան) Ճապոնիայի քաղաքացիների՝ կղզիների նախկին բնակիչների և նրանց ընտանիքների անդամների առավել դյուրացված այցերի կազմակերպման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև կնքված 1999 թվականի սեպտեմբերի 2-ի համաձայնագիրը (նոտերի փոխանակման ձևով)»,- ասված է վարչապետ Միխայիլ Միշուստինի հրամանում։
ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է որոշման մասին ծանուցել ճապոնական կողմին։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.