ԱԷՄԳ-ն առաջարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջը պաշտպանական գոտի ստեղծել
ԱԷՄԳ-ը զեկույց է հրապարակել Զապորոժիեի ԱԷԿ-ում պատվիրակության աշխատանքի մասին։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», գործակալությունը ռադիոակտիվ թափոնների և թարմ միջուկային վառելիքի պահպանման հատուկ բլոկի վնասվածքներ է արձանագրել։
ԱԷՄԳ-ը կոչ է արել դադարեցնել կայանի և նրա շրջակայքի գնդակոծությունները, քանի որ դա կարող է հանգեցնել կարևոր սարքավորումների վնասման և ռադիոակտիվ նյութերի անսահմանափակ արտանետման: Այդ կապակցությամբ առաջարկվել է ատոմակայանի շուրջը պաշտպանական գոտի ստեղծել։ Դա կպահանջի բոլոր կողմերի համաձայնությունը, ընդգծվում է զեկույցում։
ԱԷՄԳ-ը նաև կոչ է արել երաշխավորել ԶԱԷԿ-ի հաղորդակցությունը բոլոր արտաքին կազմակերպությունների հետ։ Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել մատակարարումների շղթաները՝ կայանի անվտանգության համար:
Անցյալ շաբաթ գործակալության պատվիրակությունը՝ Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ, այցելել էր օբյեկտ, որը մարտ ամսից գտնվում է ռուս զինվորականների վերահսկողության տակ։ «Ռոսատոմ»-ի ներկայացուցիչները և Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցները հյուրերի հետ շրջել են կայանում և ցույց են տվել գնդակոծությունների հետքերը։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, ԱԷՄԳ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով կմնան ԶԱԷԿ-ում։
Զապորոժիե ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Սա Եվրոպայի ամենամեծ ատոմակայանն է բլոկների քանակով և հզորությամբ՝ կայանը ունի վեց էներգաբլոկ՝ յուրաքանչյուրը մեկ գիգավատ հզորությամբ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».