Աթենք․ Թուրքիան լարվածություն է հրահրում և խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը
Թուրքիան լարվածություն է հրահրում և խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Աթենքում Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննայի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Kathimerini-ն։
Միցոտակիսը Կոլոննային տեղեկացրել է Հունաստանի ինքնիշխանության դեմ Թուրքիայի վերջին ագրեսիվ հռետորաբանության մասին:
Նա նշել է նաև այն զգալի ներուժը, որ Հունաստանը ներկայացնում է որպես ԵՄ էներգետիկ անվտանգության ռազմավարական էներգետիկ հանգույց։ Վարչապետը Ֆրանսիայի նախարարին ներկայացրել է նաև էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի համար կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ վերահաստատելով իր համոզմունքը, որ այս լայն մարտահրավերը պահանջում է Եվրոպայի կողմից համակարգված արձագանք։
Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի վերջին իրադարձությունները։
Կոլոննան նշել է, որ Փարիզը կշարունակի աջակցել Աթենքին, երբ խոսքը վերաբերում է Հունաստանի ինքնիշխանությանը, ասելով, որ այդ դիրքորոշումը «չի փոխվի»:
Այցի շրջանակներում Կոլոննան հանդիպել է նաև իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասի հետ։ Հույն նախարարը, խոսելով Հունաստանի դեմ Թուրքիայի վերջին սպառնալիքների մասին, նշել է, որ Թուրքիան ցանկանում է «հետ շրջել ժամանակը և վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը»։
«Մենք խոսում ենք պարզ բառերով։ Թուրքիայի հայտարարություններն ու գործողություններն անընդունելի են։ Մենք չենք վախենում։ Մեր պատմության ընթացքում մենք շատ ավելի մեծ սպառնալիքների ենք հանդիպել։ Մենք մերժում ենք նեոօսմանյան հալածանքները։ Մենք ուշադրություն չենք դարձնի այդ զառանցանքին»,- ասել է նա։
Նշենք, որ մինչ Աթենք մեկնելը Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարն այցելել է Անկարա։ Այցի ընթացքում նա հանդիպել է նաև իր թուրք գործընկերոջ հետ՝ հորդորելով նրան խուսափել Հունաստանի հետ կապված էսկալացիայից՝ թե՛ խոսքով, թե՛ գործով։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել Հունաստանի հասցեին՝ չբացառելով նույնիսկ հարձակումը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա։ Այսօր Էրդողանը Հունաստանին զգուշացրել է ցանկացած պահի հնարավոր հարվածի մասին։ «Կարծում եմ, որ այսուհետ Աթենքում կվերլուծեն Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ արդեն ասել եմ, ցանկացած պահի կարող է հարված հասցվել»,- ասել է Էրդողանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-07 19:46
Это очевидная провокация со стороны Азербайджана. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am международник Григорий Баласанян, комментируя информацию азербайджанской прессы о том, что Иран уступил в вопросе коридора, и скоро в Турции будут обсуждены технические детали открытия «Зангезурского коридора».
-
2025-01-07 19:31
Обслуживание международных рейсов в аэропорту Дамаска возобновится 7 января. Об этом сообщает в субботу агентство EFE со ссылкой на главу сирийского управления гражданской авиации Ашхада ас-Сулаиби.
-
2025-01-07 19:29
Арцахское агентство развития туризма и культуры (ARCTA) инициировало создание цифрового каталога памятников монументального искусства Степанакерта.
-
2025-01-07 19:27
Cертификаты в рамках «Программы государственной поддержки жилищного обеспечения семей, вынужденных переселенцев из Нагорного Карабаха» получил 391 переселенец из Арцаха, сообщили в пресс-службе Минсоцтруда Армении в ответ на запрос Armenia Today.