Փաշինյան․ Համաշխարհային լարվածությունը կարող է հանգեցնել Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման
Միջազգային հանրության և Ռուսաստանի ուշադրության կենտրոնացումը ուկրաինական հարցի վրա կարող է հանգեցնել Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման։ Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
Նրա խոսքով՝ մարդկության պատմությունը բաղկացած է դժվար ժամանակների շղթայից և հաջորդականությունից, ուստի ցանկացած ճգնաժամային իրավիճակ նոր սպառնալիքներ է բերում և բացում նոր հնարավորություններ։ «Մեր տարածաշրջանի համար էլ ժամանակները հեշտ չեն, քանի որ այն մարտահրավերները, որոնք վաղուց կան, և դրանք անվտանգության հետ կապված մարտահրավերներ են, գնալով սրվում են։ Դա պայմանավորված է ստեղծված իրավիճակով»,-ասել է նա։ «Մտավախություն կա, որ դա կարող է հանգեցնել մեր տարածաշրջանի ապակայունացմանը»,-հավելել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ նմանատիպ իրավիճակ է ստեղծվել 2020 թվականին, երբ Ադրբեջանը՝ օգտվելով այն հանգամանքից, որ համաշխարհային հանրության և Ռուսաստանի ուշադրությունը սևեռված է կորոնավիրուսային համավարակի վրա, պատերազմ է սկսել։ «Մենք հուսով ենք, որ սերտ համագործակցելով միջազգային գործընկերների և Ռուսաստանի հետ՝ Հայաստանը կկարողանա կառավարել իրավիճակը տարածաշրջանում։ Սա կարևոր է նաև համաշխարհային անվտանգության համար»,-հավելել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.