Մհեր Մարգարյանը ՄԱԿ-ում ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ գերիների վերադարձը մերժելու վրա
Սեպտեմբերի 6-ին Նյու Յորքում կայացած, Խաղաղության մշակույթին նվիրված ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան ֆորումին (High Level Forum on the Culture of Peace) ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ, չնայած անհանդուրժողականության և այլատյացության դեմ պայքարի ոլորտում միջազգային հանրության ջանքերին, դրանց տարբեր դրսևորումները շարունակում են անարգել գոյություն ունենալ աշխարհի տարբեր վայրերում։ Ընդգծվել է, որ Հայաստանը բազմիցս է ահազանգել Ադրբեջանի քաղաքական խոսույթում գերիշխող ատելության խոսքի և ռասիզմի վերաբերյալ, ինչը նաև արձանագրվել է միջազգային կառույցների կողմից։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքներին` դեսպան Մարգարյանը ֆորումի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձը մերժելու և հակամարտության գոտի ՄԱԿ կառույցների, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքը խոչընդոտելու վրա։
Ադրբեջանի կողմից սադրիչ և ռազմատենչ գործողությունների ու հռետորաբանության վերաբերյալ Մhեր Մարգարյանը նշել է, որ դա նաև ի ցույց է դնում, որ ոմանց համար սպառնալիքի, հրահրման և ագրեսիայի մշակույթը շարունակում է գերիշխել խաղաղության մշակույթին։
ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է իր պատմական հայրենիքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության, մարդու հիմնարար իրավունքների և արժանապատիվ կյանքի երաշխավորման միջոցով հակամարտությունը կարգավորելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային կայուն խաղաղության համար։
ArmRadio.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.