Հռոմի Պապը հայտարարել է ընթացող համաշխարհային պատերազմի մասին
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել կանգնեցնել ընթացող երրորդ համաշխարհային պատերազմը։ Այս մասին նա հայտնել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ընդունելության ժամանակ։
«Ես խնդրում եմ բոլորին մեր ժամանակի բոլոր ռազմական սցենարների դեմ լինել խաղաղություն կերտողներ և աղոթել, որ ամբողջ աշխարհում տարածվեն ներդաշնակության և հաշտեցման մտքերն ու ծրագրերը։ Այսօր մենք համաշխարհային պատերազմ ենք ապրում, խնդրում եմ, եկեք կանգնեցնենք»,– ասել է Ֆրանցիսկոս Պապը։
Մեկ շաբաթ առաջ Հռոմի Պապը հիշել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու տարելիցի մասին, ընդգծելով, որ այժմ մարդկությունն արդեն սկսել է երրորդը։ Նույն միտքը նա ասել էր նաև հունիսին` «Հիսուսի միաբանության» (ճիզվիտների միաբանություն) եվրոպական պարբերականների ղեկավարների հետ զրույցում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.