ՔԱՇԱԹԱՂՑԻՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ՏՈՒՆ ԳՆԵԼ ԿԱՄ ԷԼ ԿԱՌՈՒՑԱՊԱՏԵԼ՝ 14 ԵՎ 16 ՄԼՆ ԴՐԱՄ ՎԱՐԿՈՎ
Քաշաթաղի բնակիչներին, որոնք արցախյան առաջին պատերազմից հետո տեղափոխվել են Արցախ, իսկ 44–օրյա պատերազմից հետո էլ տեղահանվել ու բնակություն են հաստատել Հայաստանում, Կառավարությունից նախօրեին տեղեկացրել են, որ առաջիկա երկու օրերին կզանգահարեն ու կպայմանավորվեն հանդիպման համար, սակայն, թե ում հետ կհանդիպեն քաշաթաղցիները՝ դեռ հայտնի չէ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի նախկին բնակիչ Կարինե Մովսեսյանը։
Բայց մինչ Կառավարությունից որևէ մեկի հետ հանդիպելը, քաշաթաղցիներին նախօրեին ընդունել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը և Կառավարության նոր առաջարկները ներկայացրել։
«Խոսքը Հայաստանի սահմանամերձ գյուղերում հիպոտեկային վարկով տուն գնելու նպատակով մինչև 14 մլն դրամ, իսկ սահմանամերձ գյուղերում հիպոտեկային վարկով կառուցապատման համար մինչև 16 մլն դրամ տրամադրվելիք գումարի մասին է։ Սահմանամերձ գյուղերում տուն գնելու կամ կառուցապատելու դեպքում կանխավճարը 1 տոկոս է, ինչը համեմատ Կառավարության մյուս ծրագրերի, շատ լավ է։
Կարծում եմ հատուկ են այս առաջարկները արել, որ մարդիկ գնան սահմանամերձ գյուղերում ապրեն, եթե Երևանում կամ մարզերում Կառավարության ծրագրով չեն կարողանում բնակարան ձեռքբերել։ Մարդիկ, իհարկե, կլինեն, որոնք կնախընտրեն այդ առաջարկները։ Օրինակ, եթե ես վստահ լինեի, որ սահմանամերձ գյուղերի սահմանները չեն փոխվի, հաճույքով կապրեի այնտեղ, բայց այդ վստահությունը չունեմ, հետո այնտեղ աշխատատեղերի խնդիր կա»,– News.am-ի հետ զրույցում ասաց քաշաթաղցի Կարինե Մովսեսյանը, որը ներկա է եղել փոխնախարարի հետ հանդիպմանը։
Հայաստանից Արցախում վերաբնակեցվածների համար, Կառավարությունն ըստ Կարինե Մովսեսյանի, առաջարկում է Երևանում բնակարան գնելու համար տրամադրել 8 մլն դրամ, իսկ մարզերի դեպքում՝ 10 մլն դրամ վարկ։ Քաշաթաղցիները պահանջում են վերանայել այս ծրագիրը, քանի որ շատերը չեն կարողանում օգտվել դրանից։
«Կան կանոններ, որոնք բանկը չի կարող խախտել։ Օրինակ, եթե անձն ուզում է տուն գնել, գնահատող է գալիս, որը կարող է տան գինը քիչ գնահատել։ Ես չեմ ասում, թե իրենք ոչ ռեալ են գնահատում, բայց իրենց գնահատածն ու վաճառքի գինը շատ ժամանակ չի համընկնում։ Գրեթե երկու տարվա մեջ շատ քիչ մարդկանց է հաջողվել տուն գնել։ Այս ծրագրից օգտվելու մեկ խոչընդոտ էլ կա. եթե մինչև պատերազմը վերցրած վարկեր ունենք Արցախում, որը չենք մարել, ապա սերտիֆիկատով գործարքը չի բավարարվում։ Պետք է զրոյացվի այդ վարկը, որ բանկը գործարք կատարի։ Սերտիֆիկատներն էլ տրվել են ընդամենը 15 ընտանիքի։ Եթե ես ստանամ էլ այդ սերտիֆիկատը, ես 200 000 դրամ վարկ ունեմ, որը չեմ կարողանում մարել, Երևանում վարձով եմ բնակվում։
Բայց անգամ եթե ես վարկ էլ չունենամ, բնակարան գնելը հեշտ չէ, որովհետև 8 կամ 10 միլիոն դրամով տուն գտնելը աբսուրդի ժանրից է, գնային այդ սահմանում միայն փլատակներ են վաճառվում։ Բացի այդ կանխավճարի չափն էլ քիչ չէ, մարզերում բնակարան գնելու համար հինգ տոկոս է, իսկ Երևանում՝ տասը։ Եթե կանխավճարը չվճարվի, հիպոտեկային վարկը չի ձևակերպվի։ Նույնիսկ մարդիկ ասել են՝ կլինի՞ սերտիֆիկատի արժեքի մեջից հանեք էդ գինը, մերժել են, պահանջել են կանխավճար։
Մեկ այլ խնդիր է պետական մուծումներն ու տուրքերը, մարդ առնվազն 700 000 դրամ պետք է ունենա, որ կարողանա հիպոտեկային վարկ ձևակերպի։ Բնակարանը, որը պետք է այդ գումարով ձեռքբերենք, տասը տարի բանկում գրավի տակ է լինելու։ Եթե անձը որոշի տան հետ կապված ինչ–որ գործարք անել, Կառավարությունը վճարումներն այլևս չի կատարի։ Կամ էլ եթե անձը ժառանգ ունի, բայց նա շահառու չէ, իսկ շահառուն էլ, օրինակ, մահանում է, միանգամից դադարեցվելու է ֆինանսավորումը, և ժառանգը պետք է շարունակի վճարումներ կատարել»,– նշեց Կարինե Մովսեսյանը։
Հիշեցնենք, որ երեք օր առաջ Քաշաթաղի բնակիչները նստացույց էին արել Կառավարության շենքի մոտ՝ բնակարանային հարցերի շուրջ խնդիրները բարձրաձայնելու նպատակով։ Նրանք նաև հանդիպում էին պահանջել Նիկոլ Փաշինյանի, Արցախի նախագահի հետ։ Նստացույցից միայն ժամեր անց, Կառավարությունից ոստիկանների միջոցով փոխանցել էին, որ նրանց հետ կհանդիպի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ժամկետներ, սակայն, չէր նշվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.