Последние новости

Երևանի մետրոյի աշխատանքն ամբողջությամբ վերականգնվել է

Երևանի Մետրոպոլիտենի աշխատանքն ամբողջությամբ վերականգնվել է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

«Տեղեկացնում ենք Ձեզ, որ ժամը 14:24-ի դրությամբ մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խնդիրը ամբողջությամբ վերացվել է մասնագետների կողմից։ Այս պահի դրությամբ երթևեկությունն իրականացվում է գրաֆիկի համաձայն։ Գնացքների միջև երթևեկության միջակայքը կազմում է 7,5 րոպե»,– գրել է Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոպոլիտենում տեղի է ունեցել էլեկտրամատակարարման հետ կապված տեխնիկական խափանում։ Գրաֆիկի խախտումը գրանցվել է սեպտեմբերի 7-ին` ժամը 13։10-ին։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ