Հունական կղզիների ինքնիշխանությունը չի վիճարկվում. Պետդեպը պատասխանել է Թուրքիայի պնդումներին
ԱՄՆ Պետդեպարտամենտը Թուրքիային հայտարարել է, որ հունական կղզիների ինքնիշխանությունը չի վիճարկվում, գրում է Greekreporter-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալից հայտարարություններից հետո Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է. «Բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն: Այդ կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը չի վիճարկվում։ Կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը»:
Ամերիկացի պաշտոնյան նաև «անօգուտ» է անվանել Էրդողանի նախազգուշացումները Հունաստանին ծովային վեճերի վերաբերյալ և կոչ է արել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներին իրենց տարաձայնությունները լուծել դիվանագիտական ճանապարհով։
«Այն ժամանակ, երբ Ռուսաստանը կրկին ներխուժեց եվրոպական ինքնիշխան պետություն, հայտարարությունները, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև, հատկապես ապարդյուն են»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը:
«Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին միասին աշխատել՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման, ինչպես նաև տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծելու համար»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 19:43
Международный валютный фонд снизил прогноз по росту экономики Армении в 2025-2026 годах. Об этом говорится в глобальном прогнозе МВФ (Global Economic Outlook) за апрель 2025 года.
-
2025-04-22 19:41
Российско-американский диалог по украинской проблематике продолжится на этой неделе. Об этом заявил помощник президента РФ Юрий Ушаков журналисту "России 1" Павлу Зарубину, комментируя ход российско-американского диалога по украинскому урегулированию.
-
2025-04-22 19:39
Партия "ДОК" Вардана Гукасяна обратилась к правительству США с призывом обратить внимание на трагические случаи смертей в уголовно-исполнительных учреждениях (УИУ) Армении.
-
2025-04-22 19:33
Католикос всех армян Гарегин II поедет на похороны Папы Римского Франциска. Эту информацию Sputnik Армения подтвердил руководитель пресс-канцелярии Первопрестольного Эчмиадзина, иерей Есаи Артенян.