Последние новости

Դավիթ Բաբայան․ Մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև դա մահ է

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է հստակ ձևակերպված կարմիր գծի մասին՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

«Մեզ ինչի՞ն է պետք այսպիսի աշխարհ, եթե այնտեղ Արցախ չկա։

Մենք ունենք հստակ ձևակերպված կարմիր գիծ, որի մասին անընդհատ խոսում ենք։ Այդ կարմիր գիծը համընդհանուր է, ոչ միայն իշխանությանն է, այլև ամբողջ հանրության ընդհանուր կամքն է, նաև ամբողջ հայության։ Այդ կարմիր գիծը հետևյալն է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա բացառված է:

Եթե որևէ մեկը վաղն ասի, որ դուք պետք է Ադրբեջանի կազմում լինեք, ելքը երկուսն է՝ կամ պատերազմ, կոտորած, կամ հայաթափում։

Օրինակ, կարող է այնպես լինել, որ կանայք և երեխաները դուրս գան, իսկ տղամարդիկ պայքարեն մինչև մահ, սա էլ է տարբերակ, բայց մենք չենք լինելու այդ երկրի կազմում, որովհետև դա մահ է, կործանում՝ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարարը:

Yerevan Today

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ