Հովիկ Աբրահամյանի որդին ներկայացել է դատախազություն
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նախօրեին դատախազություն է ներկայացել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Սպասում ենք, որ ծանուցում ստացած մյուս անձինք էլ կներկայանան՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում»,– ասաց Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Դատախազություն է հրավիրվել Աբրահամյանի հետ փոխկապակցված 13 անձ՝ այդ թվում կինը, դուստրը, որդին՝ Արգամ Աբրահամյանը, հարսը՝ Էմմա Ծառուկյանը, ով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դուստրն է։ Դատախազություն են հրավիրվել նաև Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Աբրահամյանի թիկնազորի պետ Բագրատունի Բարսեղյանը, վարորդ Գրիգոր Գևորգյանը։
Աբրահամյանին ու նրա մերձավորներին պատկանող գույքի նկատմամբ ապօրինի գույքի հայտնաբերման քրեական գործի շրջանակում կալանք է կիրառվել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.