Բեռլինը Կիևին անհավանական շատ սպառազինություն է տվել, սակայն հասել է սահմանին
Գերմանիան Կիևին «անհավանական շատ» սպառազինություն է փոխանցել բունդեսվերի պահուստից, բայց սահմանը հասել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին ԳԴՀ–ի բունդեսթագում այսօր ելույթ ունենալիս հայտարարել է պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեխտը։
Նախարարը հավելել է, որ անձամբ ինքը մտադիր է «շատ ուշադիր հետևել, որպեսզի ի զորու լինի իրականացնել երկրի և դաշինքի պաշտպանությունը նաև ապագայում»։
Նա հավելել է, որ Ուկրաինային աջակցելու այլ ուղիներ կան, այդ թվում, այսպես կոչված, շրջանաձև փոխանակման շրջանակում, երբ Գերմանիան ԵՄ երկրներին նորագույն սպառազինություն է տրամադրում Ուկրաինա ուղղվող հնի փոխարեն։
Ավելի վաղ ԳԴՀ–ի կանցլեր Օլաֆ Շոլցը Կիևին խոստացել էր առաջիկայում ժամանակակից նորագույն սպառազինություն մատակարարել։ Խոսքը Գերմանիայի կառավարության կողմից ավելի վաղ հայտարարված ռադիոլոկացիոն կայանքով Iris-T ՀՕՊ համակարգերի, հետախուզական անօդաչուների մատակարարման մասին է։ Այդ մատակարարումներն իրականացվում են անմիջապես Գերմանիայի ռազմարդյունաբերական համալիրից։ ԳԴՀ–ի ՊՆ–ում արդեն բազմիցս հայտարարել են, որ բունդեսվերն ի վիճակի չէ այլևս Ուկրաինային զենք տրամադրել, քանի որ պահուստները սպառված են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».