Պապիկյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ համագործակցության ներկա մակարդակը
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն, տեղեկանում ենք ՊՆ–ից։
Նշվում է, որ Պապիկյանը հանդիպել է Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։
«Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության ու վարժանքների, ինչպես նաև ռազմաբժշկության ոլորտներում առկա մեծ ներուժը։ Դեյվիդ Վեյշարն իր հերթին նշել է, որ ՀՀ–ն արդեն տասնամյակներ շարունակ Կանզասի ավանդական գործընկերն է և պատրաստակամություն է հայտնել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է,, որ Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Սալինայի ուսումնական կենտրոնում, ծանոթացել ուսումնական գործընթացի, վարժանքների և զորավարժությունների կազմակերպման աշխատանքներին։
Հիշեցնենք, որ Պապիկյանը սեպտեմբերի 5-ին է աշխատանքային այցով մեկնել ԱՄՆ:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.