Դումանյանը` ԵՊՀ-ի շենքը հյուրանոցի վերածելու լուրի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ակադեմիական քաղաքը հիմնելուց հետո Երևանի պետական համալսարանի շենքը կմնա որպես ԵՊՀ–ի շենք։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` անդրադառնալով լուրերին, թե նպատակ ունեն ԵՊՀ–ի շենքը հյուրանոցի վերածել։
«Ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն հասնում է գործնական փուլ. քննարկվում է այն տարբերակը, որ եղած բուհերի հենքի վրա պետք է ստեղծվեն նոր բուհեր, այլ ոչ թե բուհերը պետք է միավորվեն։ Երևանի պետական համալսարանի շենքը կմնա որպես ԵՊՀ–ի շենք։ Դասապրոցես կլինի, թե ադմինստրատիվ շենք կլինի` հետո պարզ կլինի։ Որոշ մարդկանց հիվանդ երևակայության արդյունքն է. լուրջ մարդկանցից չեմ լսել, թե ԵՊՀ–ի շենքը կդառնա հյուրանոց»,–ասաց Դումանյանը։
Դումանյանը նշեց նաև, որ որևէ շենք չի կարող դատարկ մնալ, այսինքն` եթե շենքը չեն օգտագործելու, ինչո՞ւ պետք է այն մնա։ Նրա խոսքով` եթե որևէ շենք տեղափոխվի ավելի լավ պայմաններ, ի՞նչ է լինելու նախկին շենքի հետ։
«Եթե մենք հին բնակարան ենք ունենում և նորն ենք գնում, հինն ի՞նչ ենք անում` այն վաճառում ենք։ Այսինքն` դատարկ մնացող շենքերը կանցնեն պետգույքի կառավարմանը, և դրանք կտնօրինեն` ինչպես նպատակահարմար կգտնեն»։
Նախարարը հավելեց, որ հնարավոր է, օրինակ, իքս գյուղի մի մասն անցնի մի բուհի, իսկ մյուսը դառնա մեկ այլ բուհի մաս, քանի որ բուհերում ստեղծվել են մասնագիտություններ, որոնք կրկնում են իրար։
Դումանյանը նշեց, որ Երևանում 12 պետական բուհ կա, և նախարարության նպատակը` ստեղծել մինչև 8 պետական բուհ, ՀՀ–ի համար փոքր թիվ չէ։
Հավելենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության` ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ բուհերի շենքերի վրա «աչք ունեն» շատերը, և դրանք հյուրանոցի վերածելու մտադրություն կա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.