Последние новости

ՎԶԵԲ–ը Հայաստանում ներդրել է ավելի քան 2մլրդ եվրո

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում իր գործունեության մեկնարկից ներդրել է ավելի քան 2մլրդ եվրո ավելի քան 200 նախագծով։ Այս մասին, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, ասաց ՎԶԵԲ–ի նախագահ Օդիլ Ռենո–Բասոն Հայաստան, Վրաստան և Ադրբեջան նախատեսված առաջին տարածաշրջանային այցից առաջ կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

«Բոլոր երեք երկրներում մենք կարևորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից մեկն ենք։ Միշտ տրամադրված ենք ավելի շատի, մասնավորապես, մասնավոր, ֆինանսական հատվածներում նախատեսված նախագծերում, ենթակառուցվածքի կատարելագործման, վերականգնվող էներգետիկայի ոլորտին աջակցելու հարցում», – ասաց ՎԶԵԲ–ի նախագահը։

Նրա խոսքով, Հայաստանում բանկն ունի բազմաթիվ ծրագրեր։ Իրականացվում է աշխատանք բանկային հատվածի հետ, «կանաչ» ներդրումների ոլորտում, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերվում կանանց բիզնեսում։

«Երկրում մեր գործունեության կարևոր ուղղությունն է նոր համաձայնագրի ստորագորումը Ակբա բանկի հետ։ Հայաստանում մեր գործունեության մեկ այլ առաջնահերթություններից է համայնքապետարանների զարգացումը։ Երևանը կանաչ քաղաք է։ Մենք ունենք գլոբալ «կանաչ» ծրագիր` 50 քաղաքների մասնակցությամբ։ Ֆինանսավորում ենք ռազմավարություններ, որոնք նպատակաուղղված են կյանքի որակի բարելավմանը, քաղաքների կանաչապատմանը, ջրամատակարարմանն ու աղբահանությանը, տրանսպորտին», – ասաց Ռենո–Բասոն։

Նա հիշեցրեց նաև նախագծերի ֆինանսաավորման մասին վերականգնվող էներգետիկայում և այն մասին, որ ՎԶԵԲ–ը ֆինանսավորել է Հայաստանում և Կովկասում 55 ՄՎտ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի առաջին արևային էլեկտրակայանի կառուցումը։

«Վերջերս համաձայնագիր ենք ստորագրել նաև Telecom Armenia ընկերության հետ, ինչը ինտերնետային հասանելիության հնարավորություն է ընձեռում։ Դա շատ կարևոր է գործունեության զարգացման համար։ Հայաստանը մեզ համար առանցքային առաջնահերթություն է», – ընդգծեց Ռենո–Բասոն։

ՎԶԵԲ–ը Հայաստանի խոշորագույն ներդրողներից է, որի հետ հանրապետությունը համագործակցում է 1992թ.–ից։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կատարել է ներդրումներ ավելի քան 200 ծրագրերի իրականացման համար ֆինանսական, կորպորատիվ, էներգետիկ ոլորտներում։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ