Եղիսաբեթ թագուհու վիճակը վատացել է, որդին և թոռը մեկնում են նրա մոտ՝ Շոտլանդիա
Բժիշկները մտահոգված են Մեծ Բրիտանիայի 96-ամյա թագուհու առողջական վիճակով, տեղեկացնում է Բուքինգհեմյան պալատը։ Մասնագետները նրան խորհուրդ են տվել մնալ բժիշկների հսկողության տակ։
Ինչպես հաղորդում է PA գործակալությունը, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու որդին՝ Չարլզը և արքայազն Ուիլյամը, մեկնում են Շոտլանդիա, որտեղ այս պահին գտնվում է թագուհին։
«Ուելսի արքայազնը (Չարլզ) և Քորնուոլի դքսուհին (Կամիլա) մեկնել են Բալմորալ (շոտլանդական ամրոց, որտեղ գտնվում է թագուհին)։ Քեմբրիջի դուքսը (Ուիլյամ) նույնպես ուղևորվում Է Բալմորալ»,- նշված է գործակալության Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ։
Ընդ որում, նոր վարչապետ Լիզ Թրասը շտապել է հայտարարել, որ ամբողջ Բրիտանիան մտահոգված է թագուհու առողջության մասին նորություններով։ Նրա խոսքով՝ բրիտանացիները մտքով թագավորական ընտանիքի հետ են։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.