Последние новости

ԶԼՄ-ներ․ Ադրբեջանը հինգ գերիների կփոխանցի Հայաստանին

Ադրբեջանի իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր Բաքուն հինգ գերիների կփոխանցի Երևանին։

«Ղեկավարվելով հումանիզմի սկզբունքներով՝ Ադրբեջանն այսօր ևս հինգ հայ զինծառայողի կփոխանցի Հայաստանին։ Զինծառայողների փոխանցման ընթացակարգը տեղի կունենա Հայաստանի հետ սահմանային գոտիներից մեկում։

«Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման արդյունքներից մեկը հայ զինծառայողներին վերադարձնելու մասին պայմանավորվածությունն է։ Այսպիսով, Ադրբեջանը հերթական անգամ ցույց տվեց, որ աջակցում է հումանիտար օրակարգին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ