Զախարովա․ Երևանի և Բաքվի միջև բանակցություններն ընթանում են գրեթե նոն-ստոպ ռեժիմով
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են գրեթե նոն-ստոպ ռեժիմով։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով բանակցային գործընթացի ակտիվացման վերաբերյալ հարցին։
«Երբ մենք խոսում ենք Ռուսաստանի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ճգնաժամի լուծման շուրջ փոխգործակցության, խաղաղ հետկոնֆլիկտային կարգավորման ուղղությամբ աշխատանքի մասին, ապա «ակտիվացում» բառը յուրաքանչյուր հանդիպումից հետո այնքան էլ տեղին չէ։ Այս տեմպը չի դառնում պակաս ակտիվ. բարձր և բարձրագույն մակարդակներում, դիվանագետների և միջգերատեսչական հանձնաժողովների մակարդակով շփումների ինտենսիվությունը չի նվազում։ Քննարկումներն ու շփումներն ընթանում են գրեթե ամենօրյա ձևաչափով», - ասել է Զախարովան։
Նա տեղեկացրել է, որ այս օրերին Բաքվում է ՌԴ ԱԳՆ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը: Նա մեկնել է քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները։ ԱԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ մոտ ժամանակներս Խովաևը ծրագրում է այդ նպատակով այցելել նաև Երևան։
Ընդհանուր առմամբ, ռուսական կողմն առաջնային նշանակություն է տալիս եռակողմ հայտարարությունների իրականացմանը, ներառյալ՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, քաղաքացիական հասարակությունների միջև շփումների ամրապնդումը: Բոլոր մակարդակներում ջանքեր են գործադրվում, որպեսզի այդ բոլոր կետերն ամբողջությամբ իրականացվեն։
Զախարովայի կարծիքով՝ այդ խնդիրների լուծումը հնարավորություններ կապահովի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.