Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել անօրինական ներգաղթյալների պատճառով
Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերն այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ մայրաքաղաքում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվում անօրինական միգրանտների ներհոսքի պատճառով: Քաղաքագլխի խոսքը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
«Նման ծրագիր մշակելով՝ մենք հավատարիմ ենք մնում այն արժեքներին, որոնք ընդունված են մայրաքաղաքում և ստեղծում ենք այնպիսի համակարգ, որը կապահովի կարեկից, մշտական և համակարգված արձագանք», - մամուլի ասուլիսում հայտարարել է Բաուզերը:
Քաղաքի վարչակազմում պարզաբանել են, որ արտակարգ դրության ռեժիմը քաղաքապետին թույլ է տալիս ստեղծել փախստականների հարցերի վարչություն։ Այդպես նաև նաև լրացուցիչ ֆինանսավորում կհատկացվի Տեխաս և Արիզոնա նահանգներից միգրանտների հոսքի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրադրության կարգավորման համար:
Ճգնաժամը ծագել է այն պատճառով, որ գարնանը Տեխասի և Արիզոնայի նահանգապետերը սկսել են Վաշինգտոն ուղարկել սահմանին կանգնեցված անօրինական ներգաղթյալներով ավտոբուսներ, որ երկրի ղեկավարության ուշադրությունը հրավիրեն սահմանին ստեղծված իրավիճակի վրա: ԶԼՄ-ների տվյալներով՝ մայրաքաղաք է տեղափոխվել շուրջ 9400 անօրինական ներգաղթյալ, որոնց մեծ մասը չի մնացել Վաշինգտոնում, այլ տեղափոխվել է այլ նահանգներ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.