Последние новости

Բաքուն հայտարարել է, որ հայ գերիները վերադարձվել են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն

Բաքուն հայտարարել է, որ 5 հայ ռազմագերիներ սեպտեմբերի 8-ին փոխանցվել են Հայաստանին օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրախորհրդի ղեկավարների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը: Նշվում է, որ ռազմագերիներին հանձնելու գործընթացն իրականացվել է հայ-ադրբեջանական սահմանին:

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Ադրբեջանը սեպտեմբերի 8-ին հայկական կողմին է վերադարձրել 5 ռազմագերու:

Armenia Today

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ