ԿԺԴՀ–ն իրեն հռչակել է միջուկային պետություն
ԿԺԴՀ–ն օրենսդրորեն արձանագրել է, որ միջուկային պետություն է հանդիսանում։ Միջուկային զենքի վերաբերյալ ցանկացած որոշման իրավունքը միանձնյա վերապահված է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հյուսիսային Կորեայի պետական ԶԼՄ–ներին։
Կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդմամբ` «Միջուկային զենքի վերաբերյալ քաղաքականություն» անվանումով դեկրետն ընդունել է ԿԺԴՀ–ի 14-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովը սեպտեմբերի 7-ին կայացած նստաշրջանի ժամանակ։
Փաստաթուղթը 11 կետ է ներառում, որոնց մեջ դրույթներ կան միջուկային զենքի նշանակության, միջուկային ուժերի կազմի, հրամանատարության և դրանց վերահսկման, միջուկային զենքի կիրառման մասին որոշումների կառարման ապահովման, դրա սկզբունքների և պայմանների կիրառման, մոբիլիզացիայի, անվտանգ տեխսպասարկման և պաշտպանության, զանգվածային ամրապնդման և թարմացման մասին։
«Հրամանատարության և միջուկային զենքի նկատմամբ վերահսկման մասին» երրորդ կետում ասվում է, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդը միանձնյա իրավունք ունի այն տնօրինելու և «կայացնում է միջուկային զենքին առնչվող բոլոր որոշումները»։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.