Последние новости

Դանիել Իոաննիսյանը դատարանում պարտվել է Արսեն Բաբայանին

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը դատարանում պարտվել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին։

«Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Արսեն Բաբայանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին գործով միջանկյալ որոշման դեմ բերված բողոքով վերաքննիչ դատարանում Դանիելը նորից պարտվեց։ Սա իմ դեմ հարուցված 2-րդ հայցով Դանիելի երկրորդ պարտությունն է:

Հատկանշական է, որ միջանկյալ ակտի բողոքարկման վարույթին այս փուլում ես չեմ մասնակցում: Նա պարտվում է նույնիսկ առանց իմ մասնակցության:

Դե պատկերացրեք՝ ինչ կկատարվի, երբ ես մասնակցեմ դատաքննությանը:

Հ.Գ. Դանիելն ինձանից փոքր է 4 տարով: Ես ուրախ եմ, որ նա ինձ երիտասարդ է համարում», - Facebook-ում գրել է Բաբայանը։

Aysor.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ