Հայկ Մարությանի՝ ռեստորանի շինարարության թույլտվություն տալու գործով նյութերն «անհետացել են»
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայնման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն տալու գործով նյութերն «անհետացել են»։
Գլխավոր դատախազության մեր աղբյուրները հայտնում են, որ այդ գործով նյութերը ոստիկանությունից ուղարկվել է դատախազություն, որտեղից էլ՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեից, երկրորդ օրն է՝ մեզ հետ զրույցում վստահեցնում են, որ այս գործով կոմիտեում նյութեր չկան.
«Որևէ տեղեկություն չունենք»,- ասացին կոմիտեից։
Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 8–ին, SHAMSHYAN.com-ը հաղորդել էր, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մի դեպքի փաստով։ Ըստ կայքի, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Հայկ Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին առանց նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է «ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու» նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.