Արցախի իշխանություներն ներգրավված չեն խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցություններին
Արցախի իշխանությունները մեկուսացված են հայ-ադրբեջանական, մասնավորապես՝ Խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններից։ Այս մասին է վկայում «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի պատասխանը։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բրյուսելում օգոստոսի 31-ին կայացած Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ:
ՀՀ վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում հայտարարել էր, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: «Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը և որոշենք ինչպես առաջ ընթանալ»,-ասել է Փաշինյանը:
Պարզելու համար՝ Արցախի իշխանությունները տեղեկացվա՞ծ են արդյոք՝ ԼՂ հարցը տարանջատված է, թե ոչ, մշակվող փաստաթղթի նախագծի մեջ ԼՂ-ին վերաբերող դրույթ, արձանագրում լինելու է, թե ոչ և, եթե այո, ապա ինչպե՞ս է այդ փաստաթուղթն առնչվելու ԼՂ հարցին, «Փաստինֆո»-ն դիմել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակին։
«Արցախի Հանրապետության իշխանություներն այս պահի դրությամբ ներգրավված չեն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ բանակցություններին։ Արցախի ապագայի վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումը մնում է անփոփոխ․ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը եղել և մնում են Արցախի Հանրապետության իշխանությունների քաղաքական ուղենիշը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 09:08
На оборонной выставке в Стамбуле азербайджанские инженеры и производители представили целую линейку оружия и техники, которую разрабатывали в тесной связке с турецкими компаниями, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-28 09:08
После начала войны в Украине в 2022 году лидеры Европейского союза сделали ставку на Азербайджан как партнера в области энергетики, чтобы уменьшить зависимость от российского газа, пишет Русская служба ВВС. Критики говорят, что результатом стали масштабные репрессии в Азербайджане, а ЕС предал свои принципы, не решив проблем с газом.
-
2025-07-28 08:39
США и Европейский союз достигли договоренности по новой торговой сделке, в рамках которой будет установлена единая ставка пошлин на уровне 15%. Об этом заявил президент США Дональд Трамп по итогам встречи с председателем Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.
-
2025-07-28 08:37
Прихожане армянской епархии Армянской Апостольской Церкви в Москве выразили поддержку Католикосу Всех армян Гарегину II на фоне обострившегося противостояния между Церковью и властями Армении. Об этом сообщает Telegram-канал "Армянская церковь Москвы".